Բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել Վաղարշապատում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) ՔՊ-ի բերածը բարեփոխումներ չեն, չարեփոխումներ են․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում
19
Նիկոլը վախեցած է․ կոռուպցիոն սկանդալ․ ի՞նչ է պայթելու ընտրություններից առաջ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանը փոխում է հայ ժողովրդի դավանանքը. քննարկում (տեսանյութ) Մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված․ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանի ասուլիսը Դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պատերազմ Արցախում
ՀԷՑ-ը կանցնի թուրքերի՞ն․ «Կարճ ասած» Տրանսպորտի թանկացում և խցանում (տեսանյութ) Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը Ես Գևորգ Պապոյանի կնունքի և հարսանիքի քավորն եմ, մեր հարաբերությունները շատ վաղուց սառեցված են. Սևակ Խաչատրյան Կվերահաշվարկվի Վաղարշապատի թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները․ ԿԸՀ Նիկոլը վախեցած է․ կոռուպցիոն սկանդալ․ ի՞նչ է պայթելու ընտրություններից առաջ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանում բանկերից մեկի մասնաճյուղը թալանողն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը Քանի ՔՊ-ն է այս քաղաքը կառավարում, ոչ մի բան չի լուծվելու. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել Վաղարշապատում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Վերջին 7.5 տարվա ընթացքում տրվել են բազմաթիվ սուտ խոստումներ. Արմենակ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ի քաղաքական հայրերն Էրդողանն ու Ալիևն են, կնքահայրն էլ՝ Փաշազադեն․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պյուռոսյան հաղթանակ է տարել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ի բերածը բարեփոխումներ չեն, չարեփոխումներ են․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Փաշինյանը փոխում է հայ ժողովրդի դավանանքը. քննարկում (տեսանյութ) Մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված․ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանի ասուլիսը «Մայր Հայաստան» կուսակցությունում կա քաղաքական միտք, քաղաքական մտածողություն Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել. Տեր Եսայի Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ» Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ» Վաղարշապատի դրական հետևությունները ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս են բերել 76-ամյա տանտիրուհուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում ԱՆԻՖ-2. տարեկան 1.2 մլն դոլարի հատկացում՝ անհստակ առաքելությամբ կենտրոնին (տեսանյութ) Սամվել Կարապետյանը 2 ամիս կմնա կալանքի տակ Դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է 37,5 մլն դրամ՝ 5 համայնքներում տոնական տրամադրության համար Սամվել Ալեքսանյանին ստիպել են Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում

Փիառ, միֆ, հեքիաթ. առանց ջրելու կրթության և գիտության ծառը պտուղներ չի տա

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գրեթե յուրաքանչյուր հարմար առիթի Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե աշխատաշուկայում ռեկորդներ են սահմանվում, նոր աշխատատեղեր են ստեղծվում և բարձրացվում են աշխատավարձերը։ Այս համատեքստում հետաքրքրական է, որ նա վերջին շրջանում հատուկ կենտրոնանում է ուսուցիչների աշխատավարձի թեմայի վրա։ Անգամ հայտարարում է, թե ուսուցիչը պետք է մինչև 800 հազար, նույնիսկ 1,2 մլն դրամ գումար ստանա։

Կարող է թվալ, թե կառավարությունն ինչ հրաշալի գործ է կատարում, որ ուսուցիչների աշխատավարձն աննախադեպ բարձրացնելու ճանապարհով է գնում, բայց իրականում խոսքն ավելի շատ փիառի, քան աշխատավարձի իրական բարձրացման մասին է։ Նախ՝ աշխատավարձի բարձացման համար ուսուցիչները պետք է ատեստավորման մասնակցեն, սակայն նրանց ընդամենը 10 տոկոսն է մասնակցել, բայց նույնիսկ մասնակցությունը դեռ բավարար չէ, քանի որ անհրաժեշտ է համապատասխան բալեր հավաքել անցնելու համար։

Ստացվում է, որ իշխանությունները բարձրացնում են 10 տոկոսից էլ քիչ ուսուցիչների աշխատավարձը, ընդ որում՝ ակնհայտ է, որ նշյալ 800 հազար դրամը պարզապես միֆ է, հեքիաթ։ Իսկ ինչո՞ւ 90 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը: Բանն այն է, որ եթե նրանք չեն անցնում այն, ապա կանգնում են հեռացման կամ իրենց մասնագիտական գործունեության դադարեցման վտանգի տակ։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման անցկացման համար բարդ ու խրթին թեստեր են կազմվում, որպեսզի այդ գործընթացը չգրավի ուսուցիչներին։

Կարճ ասած՝ այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ աշխատավարձի իրական ու համատարած բարձրացում չլինի։ Մասնագետները նաև նշում են, որ այդ թեստերի լրացումը կրթության արդյունավետության ու մակարդակի հետ ընդհանրապես կապ չունի, ուսուցիչը կարող է անգամ դոկտոր-պրոֆեսոր լինել և թեստը առանց որևէ սխալի լրացնել, բայց չկարողանա իր գիտելիքները պատշաճ ու հասկանալի ձևով մատուցել աշակերտներին։ Այդպիսով կրթության որակի հարցը երկրորդական պլան է մղվում։ Իսկ որակի բարձրացման համար նախ պետք է կրթության և գիտության մեջ լուրջ ներդրում կատարել, որպեսզի հնարավոր լինի արդյունք ստանալ։ Օրինակ՝ անհրաժեշտ է բարձրացնել ուսուցիչների մասնագիտացումը, նրանց հետ աշխատանքներ տանել, սովորեցնել ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները, իսկ հետո պահանջել, որ անցնեն ոչ թեստային համապատասխան ատեստավորում, որտեղ կներառվեն ոչ միայն նրանց գիտելիքները, այլև դասավանդման արդյունքները։ Նույնը վերաբերում է գիտնականների աշխատավարձի բարձրացման թեմային։ Եթե իշխանությունները մի փոքր, ոչ շոշափելի չափով բարձրացնում են գիտնականների աշխատավարձը, ապա այդ աշխատավարձի մակարդակին հասնելու կամ պահելու համար այնպիսի բարդ ու անտանելի պահանջներ են ներկայացնում, որ գիտնականը կարող է նախընտրել փոխել իր գործունեության ոլորտը, քանի որ այլ աշխատանքում ավելի քիչ ջանքերով հնարավոր է ավելի շատ վաստակել։ Մանավանդ երիտասարդների համար այդ դեպքում գիտությունը դառնում է ոչ գրավիչ։

Օրինակ՝ նրանք ավելի շատ կարող են նախընտրել ներգրավվել պարեկային ծառայության շարքերում, քան մուտք գործել գիտության ոլորտ։ Բացի այդ, երբ երիտասարդները տեսնում են, որ պատահականության բերումով պաշտոնյա դարձածներից շատերը, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեն, ահռելի չափերի պարգևավճարներ են ստանում, նրանց աչքում գիտությունն ու կրթությունը կորցնում են իրենց արժեքը։ Եվ այս իրողությունը մեծապես ազդում է հայկական գիտության մակարդակի վրա։ Այնինչ, եթե իրապես ցանկություն լիներ գիտությունը զարգացնելու, ապա նախ՝ ներդրում կարվեր գիտության ոլորտում, կբարձրացնեին գիտնականների մասնագիտական և մրցակցային որակները, իսկ հետո կչափեին ներդրումների արդյունքները։

Այլապես այնպես է ստացվում, որ, պատկերավոր ասած, իշխանությունները չեն ցանկանում այսօր հողի մեջ սերմեր ցանել, որպեսզի որոշ ժամանակ անց բերք ստանան, այլ առանց ցանքսի կրթության ու գիտության ոլորտում ցանկանում են միանգամից բերքահավաք կատարել, ինչն անհնար է։ Ամբողջ աշխարհում այսօր կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիական ձեռքբերումները առաջնահերթ նշանակություն են ստացել, պետությունների միջև անգամ մրցակցություն է ընթանում առաջնության դափնիին հասնելու համար։ Ապագա չունի այն պետությունը, որտեղ ուսուցիչն ու գիտնականը ամենահարգված մասնագետներից չեն։ Իսկ աշխարհաքաղաքական բարդ վիճակում գտնվող Հայաստանի դեպքում այս խնդիրն ուղղակի առաջնային նշանակություն ունի։ Եթե չենք ուզում, որ Հայաստանը տարածաշրջանում ընդհանրապես լուսանցք մղվի, պետք է ոչ թե մակերեսային, այլ լրջորեն զբաղվել այս հարցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan