ԱԺ-ից հաստատում են՝ Հայաստանը եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկ է ստացել

Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին
Տեղ համայնքի և Շուշիի շրջանի ղեկավարները բացառում են ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին լուրը
Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում
Արձանագրվել է հրադադարի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ
Շրջափակման հետևանքով Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 1.9 մլն դոլար
Երեկ ՌԻԱ Նովոստին գրել էր՝ մեջբերելով իր աղբյուրին, որ հերթական եռակողմ միջխորհրդարանական բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, հնարավոր է, որ տեղի ունենան նոյեմբերին։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ միջխորհրդարանական եռակողմ բանակցությունների առաջարկ հնչել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից՝ ՀՀ ԱԺ նախագահի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի ժամանակ, և Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել։
Խաչատրյանն ընդգծել է սակայն, որ Սոչիի հայտարարության իրականացումից հետո միայն կարելի կլինի անցնել միջխորհրդարանական ձևաչափով բանակցությունների հարթակի ձևավորմանը։