Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին. Տեսանյութ «Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան
16
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Պատերազմ Արցախում
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին. Տեսանյութ Չհաջողված ընթրիք ու վաստակած հայհոյանք․ ինչի՞ց են վախեցած ՔՊ-ականները. «Կարճ ասած» (տեսանյութ) «Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան Փաշինյանի ստախոսությունը մերկացնող տեսանյութը 2 օրում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ) Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար

Ինչպես ամեն ոլորտում, այնպես էլ բանակին և սահմաններին վերաբերող հարցերում այս իշխանությունը փոշի է փչում մարդկանց աչքերին

Մեր երկրում ցանկացած գործընթաց, որը կախված է քաղաքական իշխանության կամքից, խորքի մեջ, ձևով կարող է տարբեր լինել, բայց բովանդակությամբ սովորական միջին վիճակագրական նիկոլական պրոցես է, ձախողված պրոցես։ Ցավալիորեն դա վերաբերվում է նաև բանակին, մասնավորապես՝ վերջերս անցկացվող զորահավաքային միջոցառումներին․ Երկու օր առաջ վերադարձա եռամսյա զորահավաքից։

Զորակոչման պատճառները, մեթոդները գաղտնիք չեն եղել ոչ ինձ, ոչ ինձ շրջապատող մարդկանց, ոչ էլ ներքաղաքական զարգացումներին հետևող այլ անձանց համար։

Ունեցել եմ հնարավորություն չմասնակցելու եռամսյա հավաքին, բայց որոշում եմ կայացրել գնալ և ևս մեկ անգամ ծառայության անցնել ՀՀ ԶՈւ-ում։ Պատճառներից մեկը եղել է բանակում և ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին մոտիկից ծանոթանալու ցանկությունը։

Ծանոթացել եմ և հիմա արձանագրում եմ, որ ինչպես ամեն ոլորտում, այնպես էլ՝ բանակին և սահմաններին վերաբերող հարցերում այս իշխանությունը փոշի է փչում մարդկանց աչքերին, փչում է և, ցավալիորեն, շատերին է կուրացնում այդ փոշին՝ սկսած սպառազինությունից մինչև կառավարում, կահավորում, բուժզննում, զինվորական հանդերձանք, սնունդ և այլ հարցեր։ Բայց վստահ եմ՝ մասնագիտական շրջանակները լավագույնս ծանոթ են խնդիրներին, բանակում առկա իրավիճակին, առաջնագծում տիրող դրությանը և գիտեն էդ ամենի վտանգավորության աստիճանը։ Գիտեն և, հավանաբար, խոսում կամ զեկուցում են քաղաքական ղեկավարությանը։

Բայց դե նիկոլական իշխանությունն անդրդվելի է, շարունակում է քանդել ամեն բան, վտանգել յուրաքանչյուր քաղաքացու ու ապահովել թշնամու անարգել մուտքը երկրի ինքնիշխան տարածք։ Տարիներ շարունակ նախկին իշխանություններին տարբեր արատավոր երևույթներում մեղադրող օրվա իշխանության ներկայացուցիչներն այժմ զորակոչում են և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, և վատ ապահովման արդյունքում բանակից հեռացած նախկին պայմանագրային ծառայողներին, և սոցիալապես խոցելի քաղաքացիներին։ Սա է իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանության դեմքը։ Ուշադրություն դարձրեք՝ սոցիալապես խոցելի քաղաքացիներին, ուսումնասիրեք և կտեսնեք։ Հիմա սա արատավոր բա՞րք է, թե՞ ոչ։ Քանի՞ ՔՊ-ական, քանի՞ պետական պաշտոնյայի որդի կամ այս իշխանության օրով հարստացած ընտանիքի զավակ է զորակոչվել։ Քանի՞ ՔՊ-ական պատգամավորի ՔՊ-ական օգնական է զորակոչվել։ Ավելին, նույն իշխանությունն իրավական հիմք է նախապատրաստել աշխատակազմի ՔՊ-ականներին հետագա զորահավաքներից ազատելու համար։ Հավանաբար, դրանից դրդված էլ ինձ ևս առաջարկեցին կիսատ թողնել ծառայությունը։ Սրա մասին իր հարցազրույներից մեկում խոսեց նաև իմ ավագ ընկերներից Գեղամ Մանուկյանը։ Մի անգամ էլ ընկեր Գեղամն ԱԺ ամբիոնից հիշեցրեց իմ առաջնագծում լինելու հանգամանքն ու նույն օրը վաղամեռիկ մի գործով զանգեցին մեր բնակարան՝ իբր ուզում են հարցաքննել, բայց հետս կապվել չեն կարողանում։

Հարցիս ի պատասխան՝ արդարացան, թե Տարոն ջան, չենք իմացել, որ առաջնագծում ես (5-6 ամիս ինձ էդ գործով որևէ զանգ չի հնչել։ Ընդհանրապես, առաջին զանգն էր։ Քննիչը կարգին մարդ էր երևում, ընդամենը հրահանգ էր կատարում): Ի դեպ, մարտական գործողությունների օրերին էր եղել դա։ Իրենց օգնականներին ազատելուց հետո էլ մի արդարացում ևս հնչեց, որ տեղյակ չեն եղել, որ ես զորակոչվել եմ։ Սա է այս իշխանության դեմքը։

Սասուն Միքայելյանն էլ Եռաբլուորում ճամարտակելուց երևի տեղյակ չէր, որ նիկոլն անհաշիվ հայհոյանքներ է հավաքում առաջնագծից՝ ամեն դիրքում, ամեն օր, ամեն ժամ ու րոպե, ամեն սահմանապահից։

Բայց ամենախոսուն արձանագրումն այն է, որ տարիներ շարունակ նախկին իշխանություններին բանակի կարիքները չհոգալու մեջ մեղադրողները, մեր զինվորների քաջությունը մատնացույց անելու նպատակով ասված մի խոսքը թմբկահարողներն այսօր էդ բահն ու քլունգն էլ չեն կարողանում ապահովել։

Տարոն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan