«Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել
20
Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Լռությունն ու անգործությունը չպետք է հաղթանակ տանեն․ Լեմկինի Ինստիտուտ Կա՛մ վախեցած են, կա՛մ՝ իրենք են կազմակերպել․ «Կարճ ասած» Ահազանգ՝ Արտաշիսյան 46 շենի բնակիչներից «Մայր Հայաստան» խմբակցությանը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Հայաստանը ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում Չի՛ լինելու այն, ինչ հիմա ուզում է Նիկոլ Փաշինյանը. Կարեն Քոչարյան Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Սոցապ նախարարությունը արցախցիների համար երկու լուր ունի, մեկը լավ, մյուսը՝ վատ «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով Հրայր Թովմասյան. Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով Այս շվեդուհին մեղադրվում է եզդիների դեմ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ Մահացել է Արտաշես Գեղամյանը

Վիճակագրություն, որի մասին լռում է Փաշինյանը. Բագրատյանը հիշեցնում է գնաճի, պարգևավճարների, կորցրած հողերի մասին

«Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստում Բյուջե 2023-ի քննարկման ժամանակ այս բոցաշունչ հայտարարությամբ իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանը:

Բայց, ինչպես ասում են, սա «սկիզբն էր երկանց». հետո արդեն հնչեցին թվեր, որոնք գուցե ոգևորեն ՀՀ «հպարտ քաղաքացիներին», բայց չեն «կշտացնի», քանի որ գնաճը երկրում արդեն հասել է 9.9 տոկոսի:

Այսպիսով, Փաշինյանն ասում է. «Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք հոկտեմբեր ամսվա տվյալներով: Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 691.000 գրանցված և վճարվող աշխատատեղ։

Հայաստանի տնտեսական իմիջի առումով շատ կարևոր մի իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ ըստ էության անգամներով բարելավելով իր իրավիճակը:

2022 թվականի արդյունքներով մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կամ 1.6 մլրդ դոլարով կգերազանցեն 2018 թվականի ցուցանիշը: Սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018 թվականին նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թվականին 52 տոկոս բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 2018-ի համեմատ: Իսկ 2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով»:

Իսկ ի՞նչ են ասում տնտեսագետներն ու մասնագիտական շրջանակները, որոնք մեկ անգամ չէ, որ անդրադարձել են այս «բացառիկ ու ռեկորդային» ցուցանիշներին՝ բացահայտելով դրանցով վարագուրվող օբյեկտիվ խնդիրները:

168.am-ի հետ զրույցում, արձագանքելով Փաշինյանի հերթական «ոգևորությանը», ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը նկատեց.

«Իրեն բնորոշ է տրամաբանությունից դուրս վերլուծություններ անելը:

Եթե վերցնում ենք բյուջեի եկամուտները, ապա դրա ավելացման ուղիղ կեսը գնաճի հաշվին է, որն իր 5 տարիների կառավարման ընթացքում շատ բարձր մակարդակի է հասել: Այս տարի տնտեսական որոշակի աճ կա, բայց դրա ուղիղ կեսն իրենք խաբում են: Այդ աճը ՌԴ-ից եկած 84.000 մարդու հաշվին է, որոնք իրենց բիզնեսները ժամանակավորապես տեղափոխել են ՀՀ, և նրանց ճնշող մասն աստիճանաբար կլքի Հայաստանը:

Ինքը, լավ կլիներ, ուշադրություն դարձներ 40 տոկոսից ավել աղքատությանը, որ զբաղվածների թիվը մինչև վերջերս չէր ավելանում»:

Հրանտ Բագրատյանը համոզված է՝ այլ տնտեսական քաղաքականության պարագայում հնարավոր էր ստանալ շատ ավելի լուրջ աճ, իրական ավելացված արժեքի աճ տնտեսությունում, ինչը տեղի չի ունեցել, որովհետև պետք էր ստերիլիզացնել/կապիտալիզացնել եկած ավելորդ հոսքը:

«Պետք է ընդունենք, որ փոքրիկ տնտեսական աճ կա, բայց այն թույլ չի տալիս լուծելու սոցիալական հարցեր, և վարչապետի նման ելույթները չեն բխում տնտեսական իրավիճակի խորը վերլուծությունից,- հավելեց տնտեսագետը, ապա ներկայացրեց վիճակագրություն, որի մասին լռում են իշխանությունները,- Նիկոլ Փաշինյանը թող մտահոգվի, որ իր իշխանության օրոք հանրապետությունում հանցագործություններն ավելացել են շուրջ 50 տոկոսով, պակասել է մշտական բնակչության թիվը, բացառությամբ այս տարի՝ մահացությունը երբեք չի եղել այդ մակարդակի, իր իշխանության օրոք գրեթե մրցույթներ չեն անցկացվում. իրենց նշանակած մարդիկ հաղթում են, այսպես կոչված, մրցույթները, որևէ ֆունդամենտալ շինարարություն չի իրականացվում. պարզապես շարունակվում է Հյուսիս-Հարավը:

Փաշինյանի իշխանության օրոք ՔՊ-ականներին տրվում են պարգևավճարներ աշխատավարձի չափ, մի բան էլ՝ ավելի (դա արվում է, որովհետև եթե աշխատավարձը բարձրացնեին, ապա ստիպված կլինեին ամբողջ տնտեսության մեջ աշխատավարձ բարձրացնել), իսկ թոշակառուների կենսաթոշակի բարձրացումը զգալիորեն ավելի ցածր է եղել, քան գների բարձրացումը, իսկ պետական սեկտորի աշխատողների աշխատավարձը համահունչ է գների բարձրացմանը (ոչ մի տոկոս էլ իրական աշխատավարձի բարձրացում չկա): Արդյունքում՝ ունենք աղքատության շեշտակի աճ:

Եվ վերջապես, նրա իշխանության օրոք ՀՀ-ն կորցրել է 11 հազար քկմ Արցախում և մի քանի հարյուր քկմ՝ ՀՀ տարածքներից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan