Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Սոչիի հայտարարության, Փաշինյանի մասին և ի՞նչ անել, որ իրավիճակը հնարավոր լինի փոխել

Այսօր շատերն են հարցադրում անում, թե ինչո՞ւ Սոչիում այդպես էլ Արցախի մասին ոչ մի բառ չնշվեց:

Կարծում ենք, որ դրա պատասխանը արդեն ակնհայտ է հանրության ճնշող մեծամասնության համար: Նիկոլ Փաշինյանի չորս տարվա քաղաքականության արդյունքում վիժեցվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դա դուռ բացեց Ադրբեջանի ագրեսիայի համար, որի արդյունքներով էլ կարելի է բացատրել Բաքվի հաջողությունները դիվանագիտական հարթակներում:

Ավելին, Փաշինյանն այն աստիճանի իջեցրեց Հայաստանի պահանջները, որ Ղարաբաղի մասին որևէ խոսք անգամ չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հաղթող կողմ է համարվում, բոլոր միջնորդները ավելի շատ ստիպված են հաշվի նստել ուժեղ կողմի հետ: Սա քաղաքագիտության ամենատարրական խաղի կանոններից է: Այս պարագայում Հայաստանը դիվանագիտական հարթակներում միայն կորուստներ կարող է արձանագրել: Առավել ևս, եթե ստորագրվի ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ:

Մյուս կողմից, դիվանագիտական հարթակներում բանակցություններից հրաժարվելը հղի է մյուս վտանգով, այն է Ադրբեջանը դա կարող է օգտագործել որպես պատրվակ և սկսել նոր ռազմական գործողություններ առանց այդ էլ թուլացած Հայաստանի դեմ, որի արդյունքում մենք կունենանք նոր կորուստներ, թե տարածքների, և թե մարդկանց տեսքով:

Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի հետ աշխատելու նոր ռազմավարություն, որն իր մեջ կներառի մի քանի բաղադրիչ՝

Առաջին

Պետք է փոխվի բանակցողը, որպեսզի Հայաստանը հանդես չգա պարտության դեմքով: Պարտության դեմքը ենթադրում է միջնորդների մոտ, որ հայ ժողովուրդը համակերպվել է Ադրբեջանի հաղթանակների հետ և պատրաստ է այն ամրագրել թղթի վրա: Այդ պարագայում ինչու՞ պիտի միջնորդները հակադրվեն Ադրբեջանի պահանջների հետ, եթե հայ ժողովուրդը, փաստացի, համաձայն է բավարարել  Բաքվի պահանջները

Երկրորդ

Նոր բանակցողը չպիտի տղայական կեղծ ռազմահայրենասիրական թեզիսներով հանդես գա, քանզի դրան Ադրբեջանը կպատասխանի ուժով և Հայաստանը կհայտնվի նույն վիճակում ինչպիսին որ այսօր է:

Երրորդ

Նոր բանակցողը չպետք է հայ-ադրբեջանական բանակցային ֆորմատը մրցակցության մեջ դնի գերտերությունների պայքարում, քանզի դրանից բացառապես կշահի Ադրբեջանը: Նա հաղթող կողմն է և ուրեմն նա ունի ավելի մեծ հնարավորություն օգտվելու այդ մրցակցությունից: Եվ ճիշտ հակառակը, եթե բանակցությունները ընթանան բացառապես Մոսկվա-Երևան-Բաքու ֆորմատով, ապա այստեղ Բաքվի պահանջները  ավելի հեշտ կլինի սանձել, քանի որ նա լրացուցիչ ճնշման միջոց չի ունենա միջնորդի վրա:

Մինջև 2018-ը ճիշտ հակառակ վիճակն էր: Մեզ էր շահավետ գերտերությունների մրցակցությունը, քանզի մենք էինք ուժեղ կողմը: Հենց դրա պատճառով էր, որ Մինսկի խմբի շրջանակներում մեզ, սկսած 2007-ից, հաջողվեց փոխել Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ողջ բանակցային տրամաբանությունը:

Չորրոդ

Հայաստանը պարտվելով նախորդ պատերազմում պետք է նոր շունչ քաշելու ժամանակ ունենա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մենք ադապտացնենք մեր տնտեսությունը այս նոր իրավիճակին: Մարդկանցից հանենք խուճապային տրամադրությունները, վախը նոր պատերազմից: Դրա համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի տևական ժամանակով խաղաղություն:

Պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները, բացառելով, իհարկե, միջանցքային տրամաբանությունը:

Երկու երկրների միջև պիտի սկսվի նոր խաղաղ գոյակցության գործընթաց, սահմանների դելիմիտացիա և դա պիտի իրականացվի այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիները, ինչպես դա եղավ Սյունիքում:

Նոր իրավիճակը ենթադրում է նաև նոր մոտեցումներ: Արցախի հայապահպանման համար անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել նոր հայեցակարգ: Մենք պիտի այնպիսի համակարգ ձևավորենք, որ Արցախում և սահմանին մոտ գոտիներում ավելի շահավետ լինի ապրելը:

Չպետք է բացառել նոր տնտեսական գոտիներ ստեղծելու հարցը, որպեսզի հայը  ապրի և արարի Արցախում և սահմանին մոտ գոտիներում:

Ավելորդ է ասել, որ հին վատ բարքերի վերադարձը նույնպես պետք է բացառվի, քանզի մենք ավելորդ ռեսուրսներ չունենք նոր մարդկանց խմբերի հարստացնելու երկրի բյուջեի հաշվին: Մեզ պետք է ոչ միայն ուժեղ, այլև արդար Հայաստան կերտել, որտեղ իրեն լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները:

Հինգերրորդ

Արցախի կարգավիճակի ստատուս-քվոն պիտի պահպանենք ամեն գնով, իսկ դրա երաշխիքը Հայաստանի հզորացումն է և խելացի արտաքին քաղաքականության վարումը: Որի արդյունքում մեր հիմնական գործընկերների վստահությունը մեր հանդեպ ոչ թե կպակասի, ինչպես որ այսօր է, այլ ճիշտ հակառակը՝ կավելանա:

Միայն վստահության արդյունքում մենք կարող ենք ակնկալել աջակցություն մեր հիմնական գործընկերների կողմից, սկսած տնտեսական խնդիրների աջակցությունից, վերջացրած ռազմականով:

Հաջորդ բանակցողը ստանալու է Փաշինյանից ծանր, անչափ ծանր ժառանգություն: Բայց այս է իրավիճակը, և մենք այլ Հայրենիք չունենք, և պարտավոր ենք պատրաստ լինել ծառայելու մեր երկրին անվերապահ, քանզի միայն այդպիսի առաքելությամբ է հնարավոր դուրս բերել երկիրը այս ծանր իրավիճակից:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan