Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Սոչիի հանդիպումը չփակեց Բրյուսելի հովանու ներքո եվրոպական փաթեթը ստորագրելու հեռանկարը․ Տարասով

«Սոչիի եռակողմ բանակցությունները կազմակերպելով՝ ՌԴ-ն վերահաստատեց իր դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սակայն հակամարտության նախկին բոլոր «հարցականները» պահպանվեցին»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններին, ընդունված եռակողմ հայտարարությանը։

Նա նշեց, որ գլխավորն այն էր, ինչ հայտարարեց ՌԴ նախագահ Պուտինը, որ նախապես մշակված տեքստից որոշ դրույթներ ստիպված են եղել դուրս բերել անհամաձայնությունների պատճառով, այսինքն՝ ռուսական առաջարկները հատկապես ԼՂ կարգավիճակի մասով չեն գոհացնում ադրբեջանական կողմին։ Սա, նրա խոսքով, կարող է դիտարկվել՝ որպես այդ անհամաձայնություններից մեկը կամ գուցե՝ միակը։

«Ինչպես հիշում ենք, օրերս «Վալդայ» դիսկուսիոն ակումբում ունեցած ելույթում ՌԴ նախագահը հստակ տարանջատում մտցրեց ռուսական ու վաշինգտոնյան կամ եվրոպական տարբերակի միջև, որը վերաբերում էր հենց Ղարաբաղի կարգավիճակին։ Ռուսական տարբերակում այդ հարցը կամ դրա քննարկումը հետաձգվում է։ Սակայն այս մասով, ինչպես երևում է, խնդիր կա և դժվար չէ ենթադրել, թե որ կողմում է խնդիրը»,-նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ եռակողմ հայտարարությունն ինքնին բացառիկ չէր իր բովանդակությամբ, այլ ենթադրում էր գործընթացի շարունակականություն, նոր լուծումներ փնտրելու պատրաստակամություն։

Սակայն, վերլուծաբանի տպավորությամբ, այս հանդիպումը նաև չփակեց Բրյուսելի հովանու ներքո եվրոպական փաթեթը ստորագրելու հեռանկարը։ Ըստ Տարասովի, ՌԴ-ն այդ «դուռը» բաց թողեց, հանդես գալով՝ որպես առաջատար միջնորդ, ՌԴ-ն չի բացառում, որ ինքը միակ միջնորդը չէ։

«Կարևոր նրբություն կա, որ սա ՌԴ-ն շատ հանգիստ է ընկալում, կարելի է երկար քննարկել, թե ինչու է դա այդպես, բայց դա այդպես է։ Այսինքն՝ չի բացառվում, որ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ տեղի ունենան բրյուսելյան քննարկումները կամ, ինչպես վերջերս Վրաստանում Իլհամ Ալիևն առաջարկեց, գործին միանա Վրաստանը և միջնորդություն իրականացնի։ Սցենարները շատ տարբեր են, և հարցն այն է, որ երեկվա հանդիպումը քիչ պատասխաններ տվեց։ Սակայն այն, որ ՌԴ-ն պայքարի լուրջ նշաններ ցույց չի տալիս, չի նշանակում նաև, որ ՌԴ-ն չունի իր հեռահար հաշվարկները։ ՌԴ-ն հստակ գիտի, որ Թուրքիան ու Իրանը Հարավային Կովկասում կախված են ՌԴ-ից, նրանց քաղաքականությունը փոխկապակցված է ՌԴ-ին, իսկ Արևմուտքի պլանները կարող են սահմանափակ լինել, իսկ թվացյալ հաղթանակները՝ իրավիճակային ու ժամանավոր։

Վերջին ամիսներին նկատում ենք Իրանի նոր թափը, ռուս-իրանական հարաբերություններում ևս մեծ ակտիվություն կա, այս ֆոնին փոփոխություններ կան նաև հայ-իրանական հարաբերություններում, և այսօր Նիկոլ Փաշինյանն Իրանում է, սա, թերևս, ևս պատահական չէ։ Իրանը ուղերձներ է փոխանցում, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, առանց Իրանի՝ այս պահին լուրջ որևէ զարգացում դժվար է պատկերացնել, խոսքը և՛ Ղարաբաղյան հարցի, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին է։ Բացի այդ, ուշադրության է արժանի նաև այն, որ ռուս-իրանական համագործակցությունն անհանգստացնում է ԱՄՆ Պետդեպին, դա ևս պատահական չէ։ Ամենայն հավանականությամբ, ՌԴ-ում լուրջ շրջանակներում կարծում են, որ արևմտյան հովանու ներքո ինչ-որ փաստաթղթի ստորագրումը չի կարող վտանգել ռուսական շահերը ռեգիոնում, որոնք ամուր են, և որոնց հետ փոխկապակցված են Թուրքիան ու նոր դերի մեջ մտած Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ուստի Սոչիի հանդիպումը գլխավորապես պետք է դիտարկել որպես հորդոր՝ բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, առանց ռազմական բռնկումների, և շարունակել լուծումների փնտրտուքը։ Աշխարհի ու Ռուսաստանի համար նոր իրավիճակում հարցերը, խնդիրները, երևում է, չունեն այն նշանակությունը, ինչ նախկինում։ Ռուսաստանը ևս փոխվում է, և ՌԴ նոր քաղաքականությանը դեռ ականատես ենք լինելու որոշ ժամանակ անց»,-ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan