Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան շենք տեղահանվածների համար

Դիտել նաև
Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Ստեփանակերտում սննդամթերքի վաճառքի №1 սպասարկման կետը կգործի նաև այսօր
Արցախում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 հիմնական կրթական հաստատություն փակ է
Աստված կավից մարդ է ստեղծել, սրանք եկան՝ մարդուց կավ սարքեցին. Լևոն Ջավախյան
«Ուզում եմ, որ ճանապարհը բացվի, շուտ հասնեմ երեխեքիս, 3 և 6 տարեկան տղաներս անհանգիստ են»․ «Եռաբլուր»՝ ամուսնու շիրմին այցի եկած արցախցի կինը չի կարողանում տուն վերադառնալ
Ստեփանակերտի Առաքելյան 1 հասցեում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ նախկին 6-րդ դպրոցի տարածքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել հերթական բազմաբնակարան շենքը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Ըստ նախագծի՝ վերակառուցված շենքը բաղկացած է 2 մասնաշենքից` 30 բնակարանով, որոնցից 22-ը՝ 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 սենյականոց։ Մասնաշենքերն ունեն 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։
Բազմաբնակարան շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները կատարել է «Շինվեր Պլյուս» ՍՊ ընկերությունը։