Հայաստանն ինքը չի ուզում սուբյեկտ լինել, բայց իշխանությունը մեղադրում է ՌԴ-ին. քաղաքագետ Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է «Կարճ ասած»․ «Թքած 120 հազարի ճակատագրի վրա»․ Իշխանությունը բացահայտ սպառնում է. Տեսանյութ
4
Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը համատեղ են գործում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Խորհրդարանական ընդդիմությունը լսումներ է հրավիրել Լաչինի միջանցքի թեմայով. Տեսանյութ Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել Լաչինի միջանցքի փակման բուն պատճառների մասին․ 2018–ի մայիսի 9 – 2020–ի սեպտեմբերի 27 – 2020–ի նոյեմբերի 9 – 2022–ի հոկտեմբերի 6 – 2022–ի դեկտեմբերի 12 շղթան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները ակնկալում են «վերադառնալ» Հայաստան ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում Շրջափակված Արցախ․ ինչին և ինչքան դիմանալ Եթե հայերին պետք չէ «հայկական գործոնը տարածաշրջանում», ապա դա պետք է իրանցիներին. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Կա՛մ ՀԱՊԿ-ն կդառնա լուրջ ռազմաքաղաքական կառույց, կա՛մ՝ ԵԱՀԿ-ի ու Ինտերպոլի միքս. Հայկ Խալաթյան. Տեսանյութ Կոշում բախվել են թուրքական և հայկական համարանիշներով մեքենաներ․ կան զոհ և վիրավորներ Հայկական շահը բացառում է Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում Բա որ ձեզ էդ 3 միլիոն ՀՀ քաղաքացուց 600 հազարն է ընտրել, իսկ ԱՀ քաղաքացիները ձեզ ընդհանրապես չեն ընտրել Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է ԵԱՏՄ-ն կսկսի «Եվրասիական ագրոԷքսպրես»-ով մատակարարումները Հնդկաստան, Իրան, ԱՄԷ և Թուրքմենստան Հայաստանն ինքը չի ուզում սուբյեկտ լինել, բայց իշխանությունը մեղադրում է ՌԴ-ին. քաղաքագետ «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտքի գլոբալ առճակատումը. 2022 թվականի արդյունքները». կլոր սեղանը. ուղիղ Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ. Տեսանյութ Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ ՄԱԿ-ի դատարանի կողմից մեր պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանը պարտավորվելու է ապաշրջափակել Լաչինի միջանցքը Իմաստ կա՞ համազգեստ փոխելու Թուրքական ռազմական օդանավը Զվարթնոց օդանավակայանում 1996թ Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. սա կապված է Խաչատրյանի փոխվարչապետ նշանակվելու հետ Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյանը դեռ գոհ է Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Փաշինյանի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տվել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին ՔՊ-ն ՄԻՊ է փնտրում. Արտակ Զեյնալյանը կառաջադրվի Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվել Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության իրարամերժ հայտարարությունները Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է «Կարճ ասած»․ «Թքած 120 հազարի ճակատագրի վրա»․ Իշխանությունը բացահայտ սպառնում է. Տեսանյութ Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել. ՔՊ-ականները զարմացած են Առաջիկա ընտրությունները Թուրքիայում. Սիմվոլների հաղթարշավ

Գործունեությանս կիզակետում լինելու է Տավուշը. պատգամավորի առաջին ծավալուն հարցազրույցը

Yerkir.am–ը զրուցել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ:

- Պարո՛ն Դանիելյան, այս ծանր, ճակատագրական շրջափուլում օրերս ստացաք Ազգային ժողովի պատգամավորական մանդատը: Իբրև պատգամավոր Ձեր առաջին ծավալուն հարցազրույցի առաջին հարցը՝ ո՞ր ոլորտներում եք տեսնում Ձեզ և ի՞նչ ձևաչափերով եք կազմակերպելու պատգամավորական աշխատանքը: 

- Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Միանգամից ասեմ՝ զբաղվելու եմ հիմնականում մարզային խնդիրներով, կիզակետում, բնականաբար, Տավուշն է լինելու, իր օրախնդիր հարցերով: Աշխատանքներս կազմակերպելու համար շուտով Իջևանում կբացվի իմ գրասենյակը, և միանգամից կանցնեմ գործի:

- Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք Տավուշի մարզում: Ազգաբնակչությանը, բնականաբար, կհետաքրքրի դրանց լուծման կոնկրետ առաջարկներն ու ուղիները: Տեսանելի՞ են դրանք Ձեզ:

- Ներկա իրողություններով պայմանավորված՝ ես երկու բլոկի կբաժանեմ Տավուշի առջև ծառացած հիմնահարցերը: Առաջինը՝ անվտանգությանն առնչվող հարցերի խումբն է: Մենք 1990-ական թթ. ապրում էինք սահմանային պարբերական լարվածության պայմաններում: Բայց նաև հանգիստ էինք, քանզի ունեինք հզոր բանակ և պաշտպանական ամուր համակարգ: Այսօր ոչ միայն «խաղաղության» կեղծ օրակարգի թմբկահարմամբ կազմալուծվում է բանակը, այլև, այսպես կոչված, «անկլավների» հանձնման ու սահմանազատման տխրահռչակ օրակարգով պայմանավորված՝ կազմաքանդվում է մեր երկրի պաշտպանական համակարգը: Ցավոք, այդ հարվածների առաջին թիրախում Տավուշի մարզն է: Այս խնդիրներն օր ու գիշեր լինելու են մեր ուշադրության կենտրոնում:

- Մի փոքր կկոնկրետացնե՞ք՝ ինչպիսի՞ իրավիճակ կառաջանա մարզում, եթե Փաշինյանի իշխանությունը հանձնի խորհրդային շրջանում ձևավորված այդ տարածքները, որոնց այսօր կոչում են անկլավներ: Նաև՝ որքանո՞վ է իրատեսական, որ կհնանձնվեն դրանք:

- Սկսեմ վերջին հարցից. «անկլավ» պայմանական անվանումն ստացած մեր հայրենիքի այդ հատվածների՝ թշնամուն հանձնելու վտանգը ռեալ է, քանզի, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ տառապանքս փորձ ունի: Նախ՝ այդ տարածքների իբր փոխանակման մասին ուղիղ կերպով հայտարարել է Փաշինյանի իշխանության պատգամավոր Վահե Ղալումյանը, ով, ինչպես գիտեք, նաև Տավուշի մարզից է: Հաջորդը՝ իշխանությունների կողմից որևէ կերպ չի հերքվել կամ հստակ հայտարարվել, որ նման խնդիր չկա, և այդ տարածքների հանձնում երբևիցե տեղի չի ունենալու: Օգտվելով առիթից՝ ես հիմա պահանջում եմ, որ Տավուշի յուրաքանչյուր բնակչի հստակ պատասխան տրվի՝ արյունով ազատագրված տարածքները հանձնվելու՞ են թշնամուն, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է հետևանքներին: Ունենք «անկլավային» երկու գյուղախումբ, որոնք խորհրդային տարիներին եղել են ադրբեջանաբնակ:

Առաջինը Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերն են: Դրանց ավերակները գտնվում են Ազատամուտ և Կայան գյուղերի մեջտեղում՝ Իջևան-Բերդ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում: Հանձնելու դեպքում ոչ միայն կվտանգվեն հարակից բնակավայրերը, այլև թշմանին վերահսկողության տակ կառնի Իջևան – Բերդ ճանապարհը: «Անկլավային» հաջորդ գյուղախումբը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերին հարող հատվածներում, դրանք տեղակայված են Իջևան – Նոյեմբերյան միջպետական ճանապարհահատվածի երկայնքով: Խոսքը նախկինում՝ ադրբեջանաբնակ, այժմ՝ ավերակ դարձած Խեյրիմլի, Վերին Ոսկեպար (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա), Ներքին Ոսկեպար (ադրբ.՝ Աշաղը Ասկիպարա), Բաղանիս Այրում գյուղերի մասին է: Այս գյուղերից ցանկացած մեկի հանձնմամբ կկազմաքանդվի և՛ Տավուշի մարզի պաշտպանական համակարգը՝ մասնավորապես, և ՀՀ-ի՝ ընդհանրապես: Բերեմ ընդամենը մի քանի օրինակ. Վերին Ոսկեպար գյուղատեղիի հանձնման դեպքում թշնամին մխրճվում է հանրապետության խորը թիկունք, և ադրբեջանցու դիպուկահարը հայտնվում է ընդհուպ Լոռու մատույցներ՝ Թեղուտի անտառներ:

Այս դեպքում ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»՝ հայտնվելով այդտեղով անցուդարձ անող ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կրնկի տակ: Կիրանցի հարևանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղատեղիի հանձնման պարագայում ադրբեջանական վերահսկողության տակ է դրվում Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղին, էլ չեմ խոսում, որ Շուռնուխի օրինակով թշմանուն է հանձնվում Կիրանցից որոշ տներ:

- Այսինքն՝ ստանում ենք մի երկրորդ Սյունի՞ք:

- Նույն սցենարն է, ցավոք: Ավելին՝ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում, բացի վերոհիշյալից, թշնամուն են հանձնվում նաև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու ևս 4 փոքր ու մեծ հատվածներ Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում: Այս դեպքում ՀՀ-ն երկրորդ «տարանցիկ հարվածը» կստանա Սյունիքի միջպետական ճանապարհների օտարումից հետո: Արդեն կռահեցիք, որ սա ոչ միայն ռազմավարական, այլև տնտեսական իմաստով ծանր հետևանքներով լի ծրագիր է, Տավուշի և ՀՀ-ի կործանման ծրագիրը:

- Իսկ այսպես կոչված խաղաղության պայմանագրում արդյո՞ք կան նման կետեր:

- Գիտեք՝ դա երկրորդական հարց է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, մարդ, ով ժողովրդի թիկունքում թշնամու հետ ունեցած գերգաղտնի պայմանավորվածությամբ կամ, իր բառամթերքով ասված, բանավոր ըմբռնումներով, հայրենիքի այս կամ այն հատվածը օտարելու մեծ սեր և փորձառություն ունի: Սյունիքի օրինակը արդեն վերևում հիշեցրիք:

- Դուք վերևում նշեցիք խնդիրների երկու պայմանական բլոկ:

- Այո, վերևում փոքր-ինչ արծարծեցինք անվտանգային խնդիրները, թեև դրանք մեկ հարցազրույցով ամփոփելն անհնար է, և առաջիկայում առավել խորությամբ ու համակողմանի կքողազերծենք դրանք: Մյուս խումբը դրանք սոցիալ-տնտեսական խնդիրներն են: Ես ունեմ կոնկրետ իմ տեսլականը, թե ինչպես պետք է նվազեցնել սահմանապահ գյուղերում առկա արտագաղթն ու դրանով իսկ ամուր պահել Տավուշի սահմանները: Մատնանշեմ մի քանի ուղղություններ: Իմ ուսումնասիրություններով՝ մարզում առկա են հազարավոր հեկտար հողատարածքներ, որոնք չեն մշակվում: Պատճառներից մեկը, օրինակ, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարումն է: Բերքատվության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են կոնկրետ վայրերում տեղակայել հակակարկտային կայաններ: Մեր կողմից ներկայացվելու են ջերմոցային, ֆերմերային տնտեսությունների հիմնման ծրագրեր: Հասնելու ենք այնտեղ, որ Տավուշի մարզից արտահանվի ոչ թե խաղող, այլ գինի, որը կտրուկ կմեծացնի եկամուտներն ու աշխատատեղերի թիվը:

- Իսկ կա՞ն Ձեր թիմում այդ կարևոր ոլորտներին տիրապետող մասնագետներ:

- Մի փոքր անհամեստորեն՝ նշեմ, որ ինքս գյուղոլորտին, արտադրությանը ծանոթ եմ ոչ միայն տեսական, վերացական ձևով, այլ պրակտիկ գործունեությամբ: Դեռ ուսանող էի, երբ ղեկավարել եմ իմ մորեղբոր՝ երջանկահիշատակ Մարատ Ջամվելյանի հիմնած խոշոր ֆերմերային տնտեսությունները, արևի տակ ճաքճքած հողատարածքները բերքատու ցանքատարածությունների վերածելիս՝ գիտեմ, թե ինչպես կարելի է ֆերմերային տնտեսությունների մի օղակը դարձնել անմշակ հողերի մշակումը: Տևական ժամանակ ղեկավարելով «Արզնի» կաթի գործարանը՝ ծանոթ եմ նաև գյուղմթերքի վերամշակման և պատրաստի արտադրանք ստանալու ողջ շղթային: Իհարկե, այդ ամենը չի նշանակում, որ մենք կարիք չունենք նոր գաղափարների, ծրագրերի ու առաջարկների, որոնք մեր թիմի լավագույն մասնագետների միջոցով տեղ են գտնելու մեր ծրագրերում:

- Պարո՛ն Դանիելյան, գաղտնիք չէ, որ իշխանություններն այնքան էլ խանդավառ չեն գյուղոլորտի զարգացմամբ, գումարած՝ Դուք ընդդիմադիր պատգամավոր եք, և Փաշինյանի իշխանությունը ոչ միայն Ձեր թիկունքին չի կանգնելու, այլև մեծապես խանգարելու է (օրինակները բազմաթիվ են): Որքանո՞վ այդ ամենը կազդի Ձեր գործունեության վրա:

- Այո, իշխանությունները տառապում են մանր վաճառականի տենդով: Վերջիններիս ավելի շատ հետաքրքրում են Թուրքիայից և Ադրբեջանից էժան ապրանք ներկրելու հեռանկարները, քան հայ մարդու, հայ գյուղացու արժանապատիվ կյանքը: Գյուղնախարարության վերացումը և պետականության սասանման գնով այդ երկրների հետ ճանապարհների բացման մասին երազելը դրա վառ ապացույցն է: Տոտալ անգործության են մատնված նաև մարզպետարանների բոլոր այն օղակները, որոնք ի պաշտոնե կոչված են լինելու գյուղացու կողքին:

Ես լավ գիտեմ՝ ինչ է նշանակում գյուղատնտեսական խորհրդատվություն ասվածը, դա նշանակում է փորձարկված ծրագրերով, նորարար մեթոդներով ու տեխնոլոգիաներով 24 ժամ լինել գյուղոլորտի ներկայացուցիչների կողքին: Ցավոք, այդ մարդիկ չեն պատկերացնում իրենց իրական դերը, որը հաստատ պարգևավճար ստանալը կամ պետական բյուջեն անգործությամբ մսխելը չէ: Մենք ամեն ինչ անելու ենք՝ կասեցնելու այս կործանարար ընթացքը: Այլ առիթներով կխոսենք նաև մարզի մշակութային, երիտասարդությանը հուզող և այլ խնդիրների մասին: Մի բան միայն՝ Տավուշի մարզն իր տարանցիկ, տնտեսական, զբոսաշրջային չօտգագործված հնարավորություններով, մշակութային ժառանգությամբ ու ազգային ավանդույթների մեծ պոտենցիալով պետք է դառնա ապրելու և արարելու համար ոչ միայն անվտանգ, այլև չափազանց հրապուրիչ վայրերից մեկը:

Հարցազրույցը վարեց Վահե Սարգսյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan