Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Թշնամին Հայաստան-Իրան միջպետական մայրուղուց 4,4 կմ-ի վրա է. ՊՆ-ն չի մեկնաբանում՝ հղում անելով պետական գաղտնիքին. «Հետք». Լուսանկարներ

Հետքը գրում է․ Սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետեւանքով թշնամին հայտնվել է Հայաստանն Իրանին կապող միջպետական մայրուղուց 4,4 կմ հեռավորության վրա: Երեւան-Մեղրի ավտոճանապարհն այժմ ադրբեջանական զինված ուժերի ուղիղ եւ անմիջական դիտարկման ներքո է, սակայն ՀՀ ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է այս փաստը՝ այն համարելով ՀՀ պետական գաղտնիք: Երբվանի՞ց թշնամու տեղադիրքը (լոկացիան) ՀՀ սուվերեն տարածքում դարձավ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, ի՞նչ հիմնավորմամբ: Տպավորություն է, որ ցավոտ իրողությունները հանրությունից թաքցնելու նպատակով ՊՆ որոշ պաշտոնյաներ պատրաստ են անգամ հատել տրամաբանության ու երեւակայության բոլոր եզրագծերը:

Սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո հայկական կողմը տարածքային շոշափելի կորուստներ է ունեցել: Շոշափելի հատկապես այն պատճառով, որ թշնամին գրավել է ռազմավարական նշանակության բարձունքներ, սակայն դրանով չի բավարարվել եւ բարձունքների լանջերով խորացել է ՀՀ սուվերեն տարածքի խորքը այնքան, որքան կարողացել է: Մասնավորապես, Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանցիները 2,9 կմ առաջ են եկել դեպի Երեւան-Մեղրի (Մ-2) մայրուղի, ու հիմա նրանց առաջապահ մարտական դիրքից մինչեւ միջպետական ճանապարհ հեռավորությունն ուղիղ գծով նվազագույնը 4,4 կմ է: Սա նշանակում է, որ ադրբեջանցիները Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցությունը կտրելուց չնչին հեռավորության վրա են:

ՊՆ-ն չէր պատասխանել մեր հարցին առ այն, թե արդյոք թշնամին կարողացել է գրավել Մեծ Իշխանասար գագաթը (3550 մ), որը մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:

Այս եւ նմանատիպ հարցերի ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տվել էր ոչինչ չասող պատասխան (նման պատասխանները հատուկ են այս նախարարությանը): Ակտիվ ռազմական գործողություններից 8 օր անց ՊՆ ներկայացուցիչն ասել էր. «Ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:

Միամիտ պետք էր լինել՝ հավատալու, որ ՊՆ-ն «համապատասխան տեղեկությունների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:

Հաշվի առնելով Իշխանասարի հատվածում Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու գլխին կախված վտանգը՝ «Հետքն» արբանյակային պատկերների միջոցով ստուգել է, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել առաջնագծում այս ուղղությամբ: Փոփոխությունները, շատ մեղմ ասած, մտահոգիչ են:

Այս տարվա հուլիսին գրել էինք, որ ադրբեջանցիները 2021 թ. ագրեսիայի հետեւանքով միայն Սեւ լճի հատվածում օկուպացրել են 12,8 քկմ տարածք: Սա թշնամու առաջապահ դիրքերի ու խորհրդային տարիներին ֆիքսված հայ-ադրբեջանական սահմանի միջեւ ընկած հատվածն է:

Բայց 12,8 քկմ-ն միայն Սեւ լճի ուղղությունն է, քանզի Սյունիքի հյուսիսում ադրբեջանցիները 2021-ի մայիսին ու նոյեմբերին առաջացել էին նաեւ Ծիծեռնաքար-Իշխանասար ուղղությամբ:

Ինչպես ասվեց, մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան Մեծ Իշխանասար գագաթը գտնվում էր հայկական վերահսկողության տակ, իսկ Փոքր Իշխանասարը՝ թշնամու: Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանցիները կարողացել են վերահսկողություն սահմանել Իշխանասար լեռնազանգվածի նկատմամբ՝ առաջանալով հյուսիսից դեպի հարավ: «Bellingcat»-ի հետաքննական թիմը պարզել է, որ հայ ռազմագերիների գնդակահարության մեծ աղմուկ հանած տեսանյութն արվել է հենց Փոքր ու Մեծ Իշխանասարերի միջեւ գտնվող նախկին հայկական դիրքերից մեկում:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում կազմակերպված ասուլիսում լրագրողներին ու մեր երկրում հավատարմագրված դեսպաններին հայտնեց, որ թշնամին ՀՀ սուվերեն տարածք է մխրճվել մինչեւ 7,5 կմ խորությամբ Ջերմուկի ուղղությամբ, 1-1,5 կմ խորությամբ՝ Վերին Շորժայի ու Ներքին Հանդի ուղղությամբ, 0,5 կմ՝ Իշխանասարի ուղղությամբ: Բայց արբանյակային պատկերները հուշում են, որ արդեն սեպտեմբերի վերջին թշնամին գտնվում էր հայ-ադրբեջանական սահմանից 2,9 կմ ճանապարհ խորության վրա՝ ընդհուպ մոտեցած Երեւան-Մեղրի մայրուղուն:

4

Սեպտեմբերի 10-ին արված արբանյակային լուսանկարում կապույտով տեսնում ենք ադրբեջանական դիրքերը մինչեւ նրանց հարձակումը: Կապույտ կետը Սեւ լճից արեւմուտք գտնվող Փոքր Իշխանասար գագաթն է (3451 մ), որտեղ թշնամին մարտական հենակետ էր դրել վաղուց: Կարմիր սլաքներով ցուցադրված են հայկական դիրքերը մինչեւ սեպտեմբերի 13-ը: Կարմիր կետը Մեծ Իշխանասար գագաթն է (3550 մ):

4 (1)

Սեպտեմբերի 18-ին արված լուսանկարում տեսնում ենք թշնամու առաջխաղացումը գրավված հայկական դիրքերի ուղղությամբ: Վերեւի կապույտ սլաքները ցույց են տալիս, որ ադրբեջանցիները ճանապարհ են հարթել իրենց դիրքերից դեպի նախկին հայկական դիրքեր, եւ քանի որ մեր դիրքերն էլ միմյանց կապված էին միջդիրքային ճանապարհներով, այդ ամբողջ ցանցն անցել է թշնամու վերահսկողության տակ:

4 (2)

Դեղին սլաքը ցույց է տալիս այն դիրքը, որտեղ ադրբեջանցիները ռազմական հանցագործություն են գործել՝ գնդակահարելով հայ ռազմագերիներին: Ներքեւի կապույտ սլաքն էլ ցույց է տալիս ադրբեջանցիների կողմից Իշխանասար լեռնազանգվածի հարավային լանջի վրայով նոր-նոր հարթվող ճանապարհը:

Սեպտեմբերի 23-ի լուսանկարում երեւում է, որ թշնամին հյուսիսում եւս մեկ ճանապարհ է հարթել դեպի Իշխանասարի կողմ, իսկ լեռնազանգվածի հարավային լանջին շարունակել է առաջխաղացումն ու դիրք է տեղադրել (տես ամենաներքեւի կապույտ սլաքը):

3

Սեպտեմբերի 28-ի լուսանկարում երեւում է թշնամու հարթած ճանապարհը Իշխանասարի հարավային լանջի երկայնքով: Այս ուղղությամբ ադրբեջանցիները հայ-ադրբեջանական խորհրդային սահմաններից առաջ են եկել 2,9 կմ եւ նոր հենակետ տեղադրել մոտավորապես 3200 մ բարձրության վրա:

3 (1)

Հոկտեմբերի 3-ի արբանյակային լուսանկարում նկատելի է, որ Փոքր Իշխանասար գագաթի կողմից դեպի հարավ՝ գրավված հայկական դիրքեր, նոր ճանապարհ է հարթվում (տես կապույտ սլաքները լուսանկարի վերեւում), այսինքն՝ թշնամին Իշխանասար լեռնազանգվածի վրա սկսել է հագեցնել միջդիրքային ճանապարհային ցանցը: Ընդ որում՝ այդ աշխատանքներն ադրբեջանցիները սկսել էին դեռ սեպտեմբերի կեսերին՝ հայկական դիրքերը գրավելուց հետո:

2

Ամսի 3-ի լուսանկարում կարմիր սլաքով ցուցադրված է հայկական դիրքը, որը տեղակայված է 3140 մ բարձրության վրա:

Հոկտեմբերի 8-ի արբանյակային պատկերը ցույց է տալիս, որ ադրբեջանցիներն ավարտել են Փոքր Իշխանասարից դեպի հարավ տանող միջդիրքային ճանապարհի կառուցումը (տես կապույտ սլաքները նկարի վերեւում), ինչով, փաստորեն, Սեւ լճի հյուսիսային մասից ուղի է բացվել դեպի Մեծ Իշխանասար:

2 (1)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին 3 հարց էինք տվել:

  1. Արբանյակային պատկերներից ստացված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայից հետո թշնամին մարտական հենակետ է տեղադրել Իշխանասարի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանից 2,9 կմ խորության վրա՝ ՀՀ սուվերեն հատվածում։ Կոորդինատները՝ 39.555165293694024, 46.19076784620129: Խնդրում եմ հաստատել կամ համապատասխան փաստարկներով հերքել այս ինֆորմացիան։
  2. Սեպտեմբերի 16-ին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Ջերմուկում կայացած ասուլիսում հայտարարել է, որ թշնամին Իշխանասարի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածք է մխրճվել 0,5 կմ խորությամբ, սակայն ներկա արբանյակային պատկերներն այլ բան են հուշում։ Ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ թշնամին խորացել է 2,9 կմ։
  3. Հաստատու՞մ եք, որ Մեծ Իշխանասար գագաթը սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետեւանքով անցել է թշնամու վերահսկողությանը։

Ինչպես վերեւում նշեցինք, ռազմական գործողություններից 8 օր անց՝ սեպտեմբերի 22-ին, ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանն ասել էր, թե «ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»: ՊՆ ներկայացուցչի նման արձագանքը մենք գնահատել էինք որպես հարցերին կոնկրետ պատասխանելուց խուսանավելու փորձ: Վերը նշված 3 հարցերին իր տված պատասխանով Համլետ Բատիկյանը ոչ միայն հաստատել է, որ չենք սխալվել, այլեւ, խոստովանենք, զարմացրել է մեղմ ասած անտրամաբանական արձագանքով:

Այսպես՝ ՊՆ գլխավոր քարտուղարը մերժել է պատասխանել մեր հարցերին՝ որպես հիմք նշելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետն ու կառավարության 1998 թ. թիվ 173 որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի պահանջները:

Օրենքի նշված դրույթն այն մասին է, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է դրա տրամադրումը, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք: Բատիկյանը սրանցից նկատի է ունեցել պետական գաղտնիքը, քանի որ մյուս հիմնավորումը՝ կառավարության 1998 թ. որոշումը, ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին է: Իսկ մատնանշված դրույթը՝ ցանկի 2-րդ կետը, «զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկություններին» է վերաբերում:

Շեշտենք՝ մենք նախարար Պապիկյանին չենք հարցրել ՀՀ զինուժի ծավալման մասին՝ անշուշտ, գիտակցելով, որ դա ռազմական գաղտնիք է: Խոսքն այն մասին է, թե արդյոք ՊՆ-ն հաստատում է, որ թշնամին ռազմական ագրեսիայի ժամանակ գրավել է Մեծ Իշխանասար գագաթը, ապա առաջացել ու մարտական դիրք դրել կոնկրետ կոորդինատներում՝ ՀՀ սուվերեն տարածքում:

Հարց Սուրեն Պապիկյանին եւ Համլետ Բատիկյանին (վերջինս, ըստ պաշտոնական կենսագրության, բանակում չի ծառայել). այդ երբվանի՞ց է թշնամու տեղակայման (այն էլ՝ ՀՀ սուվերեն տարածքում) մասին ինֆորմացիան ՀՀ ռազմական (պետական) գաղտնիք համարվում, ի՞նչ հիմնավորմամբ:

Բատիկյանի մեջբերած ցանկը 1998 թ. կառավարությունը սահմանել է, քանի որ այդպես պահանջում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը, իսկ օրենքը հստակ նշում է, թե ինչ է պետական գաղտնիքը: Այսպես՝ «պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար»:

Փաստորեն, ըստ Համլետ Բատիկյանի, ինֆորմացիան, որ ադրբեջանցիները տեղակայվել են ՀՀ սահմաններից մոտ 3 կմ խորության վրա, ՀՀ պետական գաղտնիք է եւ պաշտպանվում է պետության կողմից, իսկ դրա տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար: Պատկերացրի՞ք աբսուրդի աստիճանը: Եթե ՊՆ գլխավոր քարտուղարի տրամաբանությանը հետեւենք, ապա ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, երբ սեպտեմբերին Ջերմուկում լրագրողներին ցույց էր տալիս քաղաքից ոչ հեռու ադրբեջանցիների տեղակայման վայրը ու նշում, թե նրանք շրջափակված են ու զրկված կենսունակությունից, ՀՀ պետական գաղտնիք էր բացահայտում:

Փաստն այն է, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած ՊՆ-ն եւ, մասնավորապես, նրա օրոք ՏԿԵՆ-ի գլխավոր քարտուղար, ապա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար դարձած, իսկ հետո Պապիկյանի հետեւից ՊՆ տեղափոխված Համլետ Բատիկյանը, փորձելով հանրությունից եւ լրագրողներից թաքցնել այն իրողությունները, որոնք պարբերաբար արձանագրվում են հայ-ադրբեջանական շփման գծում ի վնաս մեզ, ընտրել են հարցումներին չպատասխանելու կամ լղոզված արձագանքելու տարբերակը՝ մոռանալով, որ այսօրվա տեխնոլոգիաներն իմաստազրկում ու երբեմն նույնիսկ ծիծաղելի են դարձնում պաշտոնյաների՝ լուռ ու կույր ձեւանալու մարտավարությունը լրագրողների ու հանրության հետ շփումներում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan