Կրեմլը հաստատեց․ Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում

Դիտել նաև
Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ
Վլադիմիր Պուտինը Հարավային ռազմական օկրուգի շտաբից է շնորհավորել
ռուսաստանցիներին Ամանորի կապակցությամբ. Տեսանյութ
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինը
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախատեսվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը:
Նշվում է, որ Պուտինը Սոչիում նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ։