Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունները

Դիտել նաև
Բայրամովն ու Խովաևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները
«Գործընթացը մշտապես խոչընդոտվում է Հայաստանի կողմից». Բայրամովը զանգահարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Հայաստանն Ադրբեջանին պետք է «վերադարձնի» 8 գյուղ․ Բայրամով
Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է. Բայրամով
Լավրովը Բայրամովի հետ զրույցում շեշտել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Հեռախոսազրույց ունեցա պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ կարգավորման գործընթացի և խաղաղության ջանքերի հեռանկարների վերաբերյալ։
Վերահաստատեցի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու՝ իմ երկրի հանձնառությունն ու լիակատար պատրաստակամությունը»,- թվիրթերյան միկրոբլոգում գրել է Բայրամովը։
Աղբյուր՝ 24news.am