Ադրբեջանցիները գալիս են Հայաստան Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հուշարձանն եմ կառուցելու, քանդակագործները թող դիմեն ինձ․ Բորիս Մուրազի (տեսանյութ) Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդը հետ բերեք, ամեն շենքի տակ մի հատ մանկապարտեզ բացեք․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ընդդիմադիրներին բռնելու համար խելքներդ ձերը չի, բայց Գևորգ Ստեփանյանի մեքենան այրողի պատվիրատուին չեք գտնում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն է նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) QR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի՛ վճարեք. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Քաղաքապետարանից Ամիրյան փողոց մարդիկ 40 րոպեում են հասնում․ ավտոբուսի «ֆանտաստիկ» գծեր եք գծել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Երևանի ավագանու նիստն է․ 25 հարցից 3-ն է զեկուցվող (ուղիղ) Թևանյանը Ռուսաստանում ներկայացնում է Հայաստանի նոր կերպարը. քաղաքագետ (տեսանյութ) CNN. Իսրայելը համաձայնել է հրադադարին, Արաղչի. Իրանը կդադարեցնի պատասխան գործողությունները, եթե Իսրայելը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ Պատերազմ Արցախում
18+․ Փաշինյանը դարձյալ իրեն ծաղրելու առիթ է տվել Ի՞նչ բիզնեսներ է խլել Փաշինյանի կառավարությունը․ «Կարճ ասած» Լևոն Քոչարյանն արձագանքել է «հեղաշրջման պլան»-ին Ես ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա․ Արշակ Սարգսյան Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Իշխանությունը հրահանգել է անջատել Հյուսիսային պողոտայում Սամվել Կարապետյանի լուսանկարով էկրանները Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ադրբեջանցիները գալիս են Հայաստան Թշնամու գիրքը սեղմում են կրծքին, գլուխ խոնարհում, իսկ հայերի վրա մատ են թափ տալիս․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ընդդիմադիրներին բռնելու համար խելքներդ ձերը չի, բայց Գևորգ Ստեփանյանի մեքենան այրողի պատվիրատուին չեք գտնում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարո՛ն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»․ Արշակ Սրբազան Ահազանգ. Փակվելու են Շիրակի Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ սահմանամերձ բնակավայրերի դպրոցները Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը․ Զատուլին Արևմուտքն ու Ուկրաինան խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար. Լավրով Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին Շենքը փլվում է․ ավագանու անդամ Աննա Ավետիսյանն այցելել է վթարային շենքի բնակիչներին (տեսանյութ) Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հուշարձանն եմ կառուցելու, քանդակագործները թող դիմեն ինձ․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Թքել-կպցնել»-ն արժի 367 մլն դրամ․ Արթուր Չախոյան Նիկոլ Փաշինյանն է նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդը հետ բերեք, ամեն շենքի տակ մի հատ մանկապարտեզ բացեք․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) QR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի՛ վճարեք. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր Արցախցու տուն-տեղը հանձնել եք, հիմա ասում եք՝ արցախցու մատից փուշ ենք հանում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել․ փաստաբան Սա պոպուլիզմ է և դեմագոգիա․ Արմենակ Դանիելյան. Տեսանյութ «Կթրվելուց» սթրվել մեկ ստեղնի վրիպում է Պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Արդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Մահացել է Գուժ Մանուկյանը Ինչու չի ջրվում Դավթաշենի նորոգված այգին. ո՞վ է կերել փողերը

Պուտինի բացահայտումները, մեսիջները․ եկել է ճշմարտության պահը

ՌԴ նախագահ Պուտինը բացահայտեց «Հավաստի աղբյուրի» պլանն ու մեսիջներ հղեց հայ ժողովրդին․

1. 44–օրյա պատերազմից ու կորուստներից հնարավոր էր խուսափել, եթե ՀՀ իշխանությունները համաձայնեին ազատագրված 5 շրջանները զիջել Ադրբեջանին, պահել Քելբաջարի ու Լաչինի շրջանները, նախկին ԼՂԻՄ տարածքով Արցախը՝ ներառյալ Շուշին ու Հադրութը, բայց Նիկոլ Փաշինյանը գնացել է այլ ճանապարհով։ Այսօրվա պատկերն այդ այլ ճանապարհի հետևանքն է (Փաշինյանն այդ ճանապարհն անվանում էր սեփական՝ զրոյական կետից մեկնարկող գործընթաց)։

2. Կա հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնյան պլան, որի համաձայն՝ Արցախը հանձնվելու է Ադրբեջանին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու հայ ժողովուրդը համաձայն են դրան, ապա Ռուսաստանը ձեռքերը կլվանա ու մի կողմ կքաշվի։ 

3. Պուտինը չի կարող հայերից ավելի հայ լինել ու պահանջել Արցախն Ադրբեջանից դուրս, եթե դա չի ուզում ՀՀ իշխանությունն ու հայ ժողովուրդը։ 

Ավելի ուղիղ խոսք միայն ավանակին կարելի է ասել։

Եվ այսպես, Պուտինն ասաց այն, ինչի մասին հայտնի էր։ Պատերազմից, հազարավոր զոհերից հնարավոր էր խուսափել, եթե չլիներ Նիկոլի որոշումը։ Դա, ի դեպ, խոստովանել է նաև Նիկոլը։ Թե ինչու է այդպես արել, կպարզեն համապատասխան մարմինները։

Եթե մինչև պատերազմը Նիկոլը գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ապա պատերազմից հետո նա քարոզում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։ 

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ է ծնել Վաշինգտոնյան մոդելը՝ համաձայնելով Ադրբեջանի 5–կետանոց առաջարկին։ Այդ մասին Աստանայում ասաց նաև Ալիևը։ 

Դատելով նիկոլենց հակառուսական հիստերիայից՝ Վաշինգտոնյան մոդելին «այո» ասելն անձամբ Փաշինյանի որոշումն է, քանզի միայն այդ դեպքում է նա տեսնում Սահակաշվիլու կամ Տիխանովսկայայի պես երկրից փախչելու և Արևմուտքում ապաստան ստանալու հնարավորություն։ Դրա գինը լինելու է Հայաստանի կործանումը, բայց Նիկոլին բացառապես սեփական կաշին է հետաքրքրում։ Ինչպես միշտ։

Հիմա եկել է ճշմարտության պահը։ Կա՛մ մենք Նիկոլին, կա՛մ Նիկոլը Հայաստանին, Արցախին, բոլորիս ընտանիքներին, երեխաներին, ծնողներին։ 

Պետք է արտահայտվեն բոլորը՝ ՀՀ երեք նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, բոլոր քաղաքական ուժերը, գիտակրթական հաստատությունների ղեկավարները, ոստիկանները, զինվորականները, մշակութային գործիչները, հասարակական կառույցները, Սփյուռքի ներկայացուցիչները, նախկին ու ներկա պաշտոնյաները, գործարարները, բժիշկները, բանվորները, ուսանողները։ Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության անդամները։ Մի խոսքով՝ բոլորը։ Լոլոների, խաղիկների, լղոզվելու տեղ չկա։ Կա՛մ, կա՛մ ․․․ 

Սա լինել չլինելու հարց է։ Սա Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի գոյաբանական հարցն է։ Սա մի կողմից՝ պատերազմի, ոչնչացման, մյուս կողմից՝ խաղաղության, զարգացման հարց է։ Սա կյանքի ու մահվան հարց է։ Սա արժանապատվության հարց է։ Եվ վերջապես՝ սա անվտանգության ու պետության հարց է։ Թուրքը մտնելու է Երևան, եթե այսպես մնա։ 

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ավելի ճիշտ՝ վռնդվի, և վե՛րջ։ Եթե սա չանենք, ապա ամոթ մեզ։ Կռիվը պետք է տալ մինչև վերջ ու հաղթական ավարտով։ Նահանջի տեղ չկա։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan