ՀԱՊԿ հանդիպումը տեղի կունենա Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթաժողովից առաջ. Պեսկով

Դիտել նաև
Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից․ Վաղարշակ Հարությունյան
ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելը
Հիմա էլ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ–ադրբեջանական սահման, բայց հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ–ի հետ. Լավրով. Տեսանյութ
ՀԱՊԿ չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում
Պետդեպի խոսնակը չի ողջունել և անգամ չի մեկնաբանել Փաշինյանի որոշումը հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից. Տեսանյութ
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հանդիպումը կկայանա ՀԱՊԿ գագաթաժողովի նախօրեին եւ դրա նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Այո: Ընդ որում՝ առաջիկա այս գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարցին, արդյո՞ք հանդիպումն անցկացվում է Երեւանի նախաձեռնությամբ, Պեսկովը հիշեցրել է, որ այժմ Հայաստանը ղեկավարում է կազմակերպությունը։
Աղբյուրը՝ NEWS.am