Սասուն Միքայելյանը տեղյա՞կ է, որ այսօր բանակում գտնվողների, սահման պահողների, զինվորների ու աֆիցերների մեջ բազմաթիվ, եթե չասեմ՝ կեսից ավելին հենց ընդդիմություն է. Տեսանյութ

Դիտել նաև
Սասուն Միքայելյան․ երկաթի վաճառականը և Վազգենին եռակի ուրացողը
Խի՞, որ ռուսներն ուզեն, Լաչինի միջանցքը չե՞ն բացի․ ինձ չի թվում, որ Լաչինն առանց ռուսների ա փակվել. Սասուն Միքայելյան. Տեսանյութ
Սասուն Խաչատրյանը «վախենում» է խոշոր ձկներից. ինչ քրգործերով է զբաղված Հակակոռուպցիոն Կոմիտեն
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հետին ամսաթվով հավելավճար կստանա
Նիկոլի կլոունն ասում է, որ «մենք թուրքերի հետ լավ ենք ապրել», բայց ռուսների պատճառով մեզ ցեղասպանության են ենթարկվել։ Կզարմանա՞ք, եթե Թուրքիայից ներողություն էլ խնդրեն. Տեսանյութ
Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը, էն որ ասում էր՝ հեղափոխությունն Արցախի պատերազմում հաղթանակից կարևոր էր, այ էդ խորոված փարթիի մասնագետը, ասում է․ «Բա ո՞վ ա էսօր կանգնած սահմանին, ընդդիմություն է՞ գնացել կանգնել սահմանին, թող մի օր իրանք գան մտնեն սահման, չեմ ասում կանգնեն-դիրք պահեն»։
Չգիտեմ, թե Սասուն Միքայելյանն ինչ ա հասկանում ընդդիմություն ասելով․ դա տեղյա՞կ ա, որ էսօր բանակում գտնվողների, սահման պահողների, զինվորների ու աֆիցերների մեջ բազմաթիվ, եթե չասեմ՝ կեսից ավելին հենց ընդդիմություն է․ հայհոյում են Նիկոլին, էս իշխանություներին, Նիկոլի ծառաներին ու Սասուն Միքայելյանին ու զուգահեռ պահում են սահման, զենք են բռնում, զոհվում են, մատաղ են լինում Սասունի ու իր թիմի բերած պլանավորած պարտությանն ու «խաղաղության» դարաշրջանին։
Ավելին ասեմ, էդ զորահավաքների առաջինը հենց ընդդիմությանն են կանչում-տանում․ նենց որ սահմանին կանգնածները համարյա միայն ընդդիմություն են, որովհետև իշխանություններից մնացել են մի քանի ավտոբուս ՔՊ, մի 50 հազար ուժային ու մի հատ Սասուն:
Սեւակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից