Արցախի ԱԺ արտահերթ նիստ է լինելու. այն հեռարձակվելու է Վերածննդի հրապարակում հանրահավաքի առջեւ

Դիտել նաև
«Պետք է միասնականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»․ ԱՀ նախագահ
Արցախում մեքենայի գազաբալոն է պայթել, վարորդը մահացել է
Երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Երևան
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզը 105 տարվա պատմություն ունի. Ստեփան Հասան-Ջալալյան. Տեսանյութ
Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. Լուսանկարներ
Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:
Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու: