Հայ–ռուսական հարաբերություններում խնդիրներն անլուծելի չեն. Զատուլին

Դիտել նաև
Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին. Տեսանյութ
Փաշինյանի կառավարությունը դաշնակիցներ փոխելու բացահայտ աշխատանք է տանում․ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք. Զատուլին
ՀՀ կառավարությունն իրականում ոչինչ չարեց, որ ապահովի ԼՂ-ի պաշտպանությունը․ Զատուլին. Տեսանյութ
Բաքվի գործողությունները ռուս խաղաղապահների առաքելությունը խաթարելու փորձ են. Կոնստանտին Զատուլին
Այն, ինչ Ադրբեջանն անում է, կոպիտ կամայականություն է, եւ ես հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները կշտկեն իրավիճակը. Կոնստանտին Զատուլին
Հայ–ռուսական հարաբերություններում ծագող հարցերն անլուծելի չեն, դրանց լուծմանն են ուղղված տարբեր մակարդակների հանդիպումներն ու համաժողովները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Նրա փոխանցմամբ, օրերս Հայաստանում պետք է կայանա Լազարյան ակումբի նիստը «Հայ–ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով ։
«Ինչպես գիտենք, նախատեսվում է նախագահ Պուտինի հանդիպումը Ալիևի և Փաշինյանի հետ։ Հույս ունեմ, որ նման քննարկումը կհանդարտեցնի Հայաստանում գտնվողներին՝ ոչ միայն կառավարությանը, այլ նաև նրան սատարող ուժերին, նկատի ունեմ Հայաստանում արևմտյան դրամաշնորհներով ապրող բլոգերներին, որոնք կապի մեջ են ամերիկյան դեսպանատան, արևմտյան երկրների դեսպանատների հետ։ Բոլորը խելքի կգան ու կմտածեն՝ ինչն են ինչի հետ փոխում»,-հայտարարել է Զատուլինը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am