Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Դիտել նաև
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը
Փաշինյանն արցախցիների հարցով անցավ պլան «Բ»-ին. «Հրապարակ»
Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար․ Արցախի թեմ
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում։ Այդ մասին լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք արդեն ասել ենք, որ նման եռակողմ հանդիպում նախապատրաստվում է։ Հուսով ենք, որ այն տեղի կունենա։ Տեղի և ժամկետների մասով մենք ձեզ լրացուցիչ կհայտնենք», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին՝ հոկտեմբերի 31-ին սպասվում է արդյո՞ք եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կարող է մեկնել Սոչի ՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Zham.am