Զատուլինին «ոչ ցանկալի անձ» ճանաչելն ուղղված է ընդդեմ հայ ժողովրդի. Ռուսաստանի հայերի միություն

Դիտել նաև
«Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին
Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, եւ վե՛րջ»․ Եվ ինչպե՞ս դա ստացվեց նրա մոտ․ Զատուլին
Ողբերգական ելք էր, շատ եմ ցավում․ Զատուլինը՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին
Պետք է պատասխանել Բաքվին և ԱՊՀ մյուս գործընկերներին Կիևին աջակցություն ցուցաբերելու համար. Զատուլին
Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին. Տեսանյութ
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը վերանայել իր որոշումը ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին երկիր մուտք թույլ չտալու մասին։ Այս մասին ասվում է ՌՀՄ տարածած հայտարարությունում։
«ՌՀՄ ղեկավարությունը Հայաստանի իշխանությունների հայտարարությունը՝ համարել Զատուլինին «ոչ ցանկալի անձ» Հայաստանի Հանրապետությունում, գնահատում է իբրև քայլ, որն ուղղված է ընդդեմ հայ ժողովրդի, որի պատմության մեջ ընդմիշտ ոսկյա տառերով գրված է Զատուլինի անունն իբրև արդարության խորհրդանիշ, Հայաստանի և Արցախի շահերի պաշտպան և 1995 թ-ին ՌԴ Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի հեղինակ», - ասված է հայտարարությունում։