Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
25
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Արամ MP3-ն, Մալխասը, Դիկովսկին եւ այլ հայտնիներ՝ հանուն երեխաների առողջության. Լուսանկարներ

«Mezzo» ակումբում երեկ բարության նոտաներ էին հնչում. «Absolute Band»-ը, Լեւոն Մալխասյանը, Aram Mp3-ը, Արամոն, Էմմա Պետրոսյանը եւ Դիանա Դիկովսկին ելույթ ունեցան «Հայ աստղերը հանուն առողջության» խորագրով բարեգործական համերգի շրջանակում` նպատակ ունենալով օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Երեկոն վարում էր Եգոր Գլումովը:

Նախաձեռնության հեղինակը «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամն էր, որն այս տարի նշում է իր 5-ամյակը: Կազմակերպության հիմնադիրն Անահիտ Բարսեղյանն է, ով ավելի քան մեկ տարի իր փոքրիկի հետ պայքարել է քաղցկեղի դեմ եւ հաղթել: Երեխայի առողջանալուց հետո Անահիտը հիմնել է «Bridge of Health» հիմնադրամը՝ նպատակ ունենալով հիվանդությանը հաղթելու հնարավորություն տալ յուրաքանչյուր փոքրիկի:

«Բոլորս էլ գիտենք, որ քաղցկեղի բուժումը շատ երկար է ու թանկ, եւ ծնողն ի վիճակի չէ միայնակ լուծել այդ խնդիրը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է` ստեղծվեն հիմնադրամներ, որոնք կաջակցեն: Մեր հիմնադրամը 5 տարվա ընթացքում օգնել է 90-ից ավելի երեխաների այն դեպքում, երբ Հայաստանում ունենում ենք տարեկան 100 նոր դեպք, որոնցից 75%-ը բուժելի է: Բացի նրանից, որ դրամահավաք միջոցառումներ ենք կազմակերպում, նաեւ փորձում ենք գտնել արյան դոնորներ: Երեխաների համար հաճախ միջոցառումներ ենք կազմակերպում հենց հիվանդանոցներում, որովհետեւ նրանք երկար ժամանակ այնտեղ են գտնվում ու չեն կարողանում դուրս գալ, շփվել, նորմալ կյանքով ապրել: Լինում են մարդիկ, որոնք պարզապես նվերներ են տալիս երեխաներին, շատերն ուտելիքով են օգնում, շատերը`գումարով, իսկ ամենակարեւորը հոգեբանական աջակցությունն է, որպեսզի նրանք համոզված լինեն՝ ամեն ինչ լավ է լինելու»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Բարսեղյանը:

Ակումբի մուտքի մոտ տեղադրվել էր փոքրիկ արկղիկ, եւ հյուրերը կարող էին հանգանակություն կատարել՝ դրամական աջակցություն ցուցաբերելով հիմնադրամին: Դեռ համերգը չէր սկսվել, բայց արդեն բավական գումար էր հավաքվել: Իսկ որ ամենակարեւորն է, տոմսերի վաճառքից ստացված հասույթը նույնպես ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Անահիտի հետ զրույցում պարզեցինք, որ համերգի միտքն առաջարկել է երգչուհի Դիանա Դիկովսկին.«Իրականում իր նախաձեռնությունն էր: Նախորդ անգամ, երբ նա եկավ Երեւան, ասաց` ուզում է հիմնադրամի համար մի լավ բան անել, եւ առաջարկեց համերգ կազմակերպել: Ես էլ մտածեցի` կարելի է կազմակերպել երեկո, որտեղ ելույթ կունենա ոչ միայն Դիանան, այլեւ մեր աստղերը: Ես շատ շնորհակալ եմ նրան, որ օգնեց կյանքի կոչել համերգի գաղափարը»:

Դիանա Դիկովսկին էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է երեխաներին փոխանցել մեր սերը, ջերմությունը, բարեհոգությունն ու ֆինանսական աջակցությունը.«Ամեն մարդ պետք է իր աջակցությունն ունենա այս հարցում, եւ նշանակություն չունի՝ մանկական հիմնադրամ է, թե մեծերի. եթե մեկն օգնության կարիք ունի, պետք է ձեռք մեկնել նրան: Մարդկությունն անբաժանելի թելով է կապված, եւ եթե մեկը դժվարին կացության մեջ է, չի կարող կողքինի համար լավ լինել, նա չի կարող իրեն լավ զգալ: Այդ իսկ պատճառով մենք պետք է արձագանքենք յուրաքանչյուրի օգնության կանչին»,- ասաց երգչուհին:

Նրա խոսքով՝ համերգը պետք է տեղի ունենար դեռեւս հունիսին, բայց շտապ մեկնելու անհրաժեշտություն է առաջացել. «Ափսոսում եմ, որ համերգին ներկա հյուրերը շատ չեն: Սպասումները շատ մեծ էին, բայց շնորհակալություն գոնե նրանց, ովքեր այսօր եկել են եւ պատրաստ են ձեռք մեկնել երեխաներին»:

Արամ Mp3-ը, սակայն, նկատեց, որ շատերը պարզապես չեն կարողացել գալ, բայց իրենց գումարը սիրով փոխանցել են հիմնադրամին.«Նպատակը մեկն է՝ անել հնարավորը, որպեսզի երեխաների խնդիրները լուծվեն: Իհարկե, դրա համար պետք են շատ կամեցող ու բարի մարդիկ, որոնցից շատերն այսօր այստեղ են: Սա մի բարի միջոցառում է, որտեղ կտրվում ես աշխարհից ու հասկանում, որ կյանքում շատ ավելի կարեւոր բաներ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Բնականաբար փողը որքան էլ կարեւոր չէ մեր կյանքում, բայց այս պարագայում անհրաժեշտ է՝ կյանքեր փրկելու համար»,- նկատեց երգիչը:

Եթե դուք նույնպես ցանկանում եք օգնել երեխաներին կամ դրամական փոխանցումներ կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ապա կարող եք զանգահարել 094 55 55 77 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Bravo.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan