Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ)
21
ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը Փաշինյանի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում․ Ասլանյան Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Մենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ ենք, այլ մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում. Սամսոնյան Անարդյունավետ կառավարման արդյունք (տեսանյութ) ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ Նախընտրական «շեբեն»՝ Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Պայքարը շարունակվում է» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում. անչափահասի են ծեծել Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ալիևի այցը Վրաստան

Նշենք, որ այս այցը եզակի բնույթ ուներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել էր Վրաստան 2015 թվականին: Թե ինչո՞վ էր բացատրվում նրա այս քայլը Վրաստանի հանդեպ, դժվար է միանշանակ գնահատել: Տեսակետ կա, որ Ալիևի սերտ հարաբերությունները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ թույլ չէր տալիս նրան սերտացնելու իր կապերը Բիձինա Իվանիշվիլիի թիմակիցների հետ:

Ավելին, սկսած 2020 թվականից, Ադրբեջանի որոշմամբ չի գործում նաև վրաց-ադրբեջանական ցամաքային սահմանը շարքային քաղաքացիների համար:

Բոլոր այս գործոնները հաշվի առնելով, կարելի է պնդել, որ Ալիևի այցը Վրաստան առանձնահատուկ նշանակություն ուներ: Այնքան, որ Վրաստանի իշխանությունները տեղյակ նույնիսկ չէին պահել նախագահ Սալոմե Զուռաբիշվիլիին, ինչի պատճառով վերջինս խիստ նյարդայնացել էր այդ կապակցությամբ:

Թե Ալիևը, և թե Վրաստանի վարչապետը չէին թաքցնում, որ այդ հանդիպումն առաջին հերթին ուներ տարածաշրջանային նշանակություն: Ավելին, այդ հանդիպման վերաբերյալ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: Վերջինս նշեց, որ «անչափ կարևոր է զարգացնել երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի  և Ադրբեջանի համագործակցությունը հանուն տարածաշրջանային  խաղաղության»:

Դիվանագիտական լեզվից թարգմանելով կարելի է ասել, որ ԱՄՆ-ն կարևոր է համարում, որ այդ երեք երկրների համագործակցության արդյունքում, հնարավոր լինի Մոսկվային դուրս հանել  այս տարածաշրջանից:

Ալիևն իրեն բնորոշ վստահությամբ հայտարարեց, որ Բաքուն համաձայն է և պատրաստ է այդ համագործակցությանը, Հայաստանը պիտի իր վերջին խոսքն ասի:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ նույնիսկ զոհաբերելով Արցախի խնդիրը, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հավակնի Հայաստանի տարածքների վրա: Ալիևի խոսքով այդ երաշխիքներն իբր տալիս է, սակայն սպասում է, որ Երևանը համաձայնվի այդ համագործակցությանը, հրաժարվի ռուսական անվտանգության հովանոցից, որպեսզի ուժով լուծի իր բոլոր խնդիրները:

Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա վերջինս վարում է չափազանց զգուշավոր քաղաքականություն, հայտարարելով, որ «Թբիլիսին չի հավակնում նոր ֆորմատներ ստեղծել, որոնք կփոխարինեն եղած ֆորմատները: Թբիլիսին պատրաստ է լոկ հարթակ դառնալ հայ-ադրբեջանական երկխոսության համար»:

Պարզապես կարելի է նախանձել Վրաստանի ղեկավարների խոհեմությանը, մանավանդ, երբ համեմատում ես Հայաստանի իշխանությունների հետ: Այս հարցում, նույնիսկ համեմատության եզր գոյություն չունի:

Վրացիները նույնիսկ չեն ցանկանում ակտիվ դեր վերձնել իրենց վրա, հասկանալով թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել իրենց համար, եթե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը գնա այլ հունով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>