Կութ, Ախպրաձոր, Ազատ գյուղերում զինվորները բանակի օրը նշելու են խրճիթներում Ալիևը ահաբեկչություն է որակել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ Բաքուն պատրաստվում է տարհանել դեսպանատան աշխատակիցներին Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան
28
Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին Պատերազմ Արցախում
«Պետք է միասնականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»․ ԱՀ նախագահ Սեդա Սաֆարյանի արարքում կա երկու հիմնարար օրենքների խախտում Դու այդպես երկրպագի կուռքիդ, մինչև քեզ էլ անաշխատանք թողնի ու հետո թուրքերին բերի քո նմանի տունը Կութ, Ախպրաձոր, Ազատ գյուղերում զինվորները բանակի օրը նշելու են խրճիթներում Բաքվում և արհեստածին Ադրբեջանի այլ հատվածներում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային ԱԳՆ կադրային դիվանագետները վատ չեն զգո՞ւմ, որ սրանք են իրենց շեֆերը Արցախում 135 քաղաքացի ստացել է վառելափայտ և վառարաններ Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ոնց որ ահագին վախենում եք, հա՞». իրանագետի դիտարկումը Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ ՌԴ-ն ասում ա՝ մեր զորքը ՀՀ տարածքում ա, ՀՀ-ն մեր թշնամիներին լցրել ա իր տարածք․ Աբովյան. Տեսանյութ Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ. ԱՆ «Слава Украине»․ Ադրբեջանի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Տեսանյութ Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր մեծ հանրահավաք է տեղի ունեցել' ի պաշտպանություն Արցախի. ֆոտոշարք Ղարաբաղի հնարավոր անկումը բացելու է Հայաստանի անկման դռները․ Վահե Հովհաննիսյան. Տեսանյութ Ադրբեջանը 3 պատերազմ է սկսել հայերի դեմ, հնարավո՞ր է ԼՂ-ն պատկերացնել նրա կազմում. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է, Լաչինի միջանցքի վերաբերյալ, Ազարյանի նամակին Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել». պանելային քննարկում. Ուղիղ Ալիևը ահաբեկչություն է որակել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ Բաքուն պատրաստվում է տարհանել դեսպանատան աշխատակիցներին Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում Արցախում մեքենայի գազաբալոն է պայթել, վարորդը մահացել է Երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Երևան Հարձակման հեղինակը հայտնել է, որ իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և այլևս չի վերադարձել Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձև ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան

Օդանավում Աննա Հակոբյանին ռեպլիկներ են ուղղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մի քանի օր առաջ Փարիզում էր․ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Ելիսեյան պալատում լուսանկարվել էր, հանդիպել ֆրանսահայ տիկնանց հետ։ Փարիզյան շրջագայությունից նա վերադարձել է շաբաթ օրը` երեկոյան ուշ ժամի, «Էյր Ֆրանսի» Փարիզ-Երեւան AF 1060 չվերթի օդանավով։ Նրա հետ նույն օդանավով վերադարձած ուղեւորներից մեկը մեզ պատմեց, որ ինքնաթիռում վարչապետի կնոջն այնքան էլ ջերմ չեն ընդունել։

Ուղեւորների աչքից չի վրիպել այն, որ նույն օդանավով Փարիզից Երեւան վերադառնալիս է եղել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ով նստած է եղել բիզնես-դասում, իսկ Աննա Հակոբյանը` իր բազմամարդ շքախմբով, տեղավորվել է էկոնոմ-դասում։

Մեր զրուցակիցը նկատել է, թե ինչպես է Աննա Հակոբյանն օդանավ բարձրանալով անցել Հայկ Կոնջորյանի մոտով եւ «ֆշշացրել» Կոնջորյանի հասցեին: Երեւի այն պատճառով, որ ինքը ստիպված է էկոնոմ-դասով թռչել, որովհետեւ հանրային պարսավանքից է խուսափում, իսկ «ինչ-որ մի ճ կլասի պատգամավոր» բիզնես-դասով է ճամփորդում։ Բայց թեեւ տիկին Հակոբյանը ֆորմալ տեղավորվել է էկոնոմ-դասի առաջին նստատեղերին` յոթերորդ շարքում, սակայն նրա համար բիզնես-դասի սպասարկում են ապահովել:

Նրա կողքի նստատեղն ազատ է եղել` այդ տոմսը եւս գնվել է, որ տիկնոջ կողքը մարդ չլինի, իսկ երրորդ նստարանին թիկնապահներից մեկն է նստած եղել։ Բացի այդ, ուղեւորները հաշվել են, որ Աննա Հակոբյանին ուղեկցում է 8 անձ` 3 թիկնապահ, 3 տղամարդ ուղեկիցներ, 2 կին, որոնցից մեկը նրա վարսահարդարն է եղել` Անուշը, ում օդանավում ճանաչողներ են եղել:

Երեք թիկնապահները փողկապով ու կոստյում են եղել` ԱԱԾ-ի տարբերանշանով, մյուս երեքը տարբերանշան չեն ունեցել, բայց ԱԱԾ-ականների հետ են շփվել, միասին բարձրացել` միասին իջել: Թռիչքի մեկնարկին Աննա Հակոբյանից մեկ-երկու շարք հետ նստած ուղեւորները՝ մի քանի կին ու մի տղամարդ, ռեպլիկներ են բաց թողել Փաշինյանի կնոջ ու նրան ուղեկցող անձնակազմի հասցեին, թե «խի պիտի «էս թուրքերը» սենց հանգիստ օդանավ նստեն», «սրանք հիմա պիտի մկան ծակը հազար թումանով առնեին», ու նման արտահայտություններ։

Արցախի հետ կապված են բարձր-բարձր հայտարարություններ արել՝ իրենց սերն արտահայտելով Արցախի հանդեպ. «մեռնեմ Արցախի դրոշին», «էդ իմ համար հպարտություն ա» եւ այլն։ Աննա Հակոբյանն այդ ամենը լսել է ու որեւէ ռեակցիա չի տվել։ Հավանաբար, արդեն սովորել են նման ռեպլիկների:

Փոխարենը թիկնապահներն են սկսել նյարդային շարժումներ անել, շրջվել աղջիկների կողմը, որ դիտողություն անեն, սակայն թիկնապահներից հավանաբար ավագը սաստել է, որ կարիք չկա։ Ամեն ինչ այդքանով ավարտվել է։

Ի դեպ, մեր զրուցակիցը, ով հաճախ է ուղեւորվում արտերկիր, պատմեց, որ նախկինում շարքային քաղաքացիները Հայաստանի նախագահների կանանց օդանավում հանդիպելիս ավելի հարգալից էին պահում իրենց, անգամ մոտենում` զրուցում էին, հետաքրքրվում նրանց որպիսությամբ, առաջարկում օգնել եւ այլն։ Այս անգամ նման բան չի նկատել:

Եվ մի մանրամասն էլ ներկայացրեց, որ նախկինում ՀՀ նախագահների կանանց մեկ թիկնապահ էր, որպես կանոն, ուղեկցում ինքնաթիռում, եւ նրանք երբեւէ պաշտոնական հանդիպումների մենակ չէին մեկնում, առավելագույնն ուղեկցում էին իրենց ամուսիններին` մնալով ստվերում եւ առաջին պլան չմղվելով: Իսկ սովորական ինքնաթիռներով մեկնելիս դրանք մասնավոր այցեր էին լինում, որի ժամանակ նրանց շուրջն այսպիսի իրարանցում չէր առաջանում` հաղորդագրություններ չէին տարածում, հրապարակումներ ու լուսանկարներ չէին արվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan