«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Պատերազմ Արցախում
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Ինչպես հաղթել

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ

Երեկ երեկոյան Ազատության հրապարակում էի. ընկերներով այցելել էինք Արցախյան երրորդ պատերազմում զոհված մեր տղերքի հիշատակին կազմակերպված միջոցառման, որի նախաձեռնողը տղերքի ծնողներն էին։ Տղերք, որոնց հերոսությունների մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք ոչ թե որովհետև դրանք չկան, այլ որովհետև մեզ դրանք չեն պատմում և չեն թողնում պատմել։

***

Իսկ առաջին ու ամենաշատ պատմողը պետք է լինի պետությունը՝ իր բոլոր ինստիտուտներով։ Իսկ պետությունը զավթածները չեն պատմելու, քանի որ նրանց հերոսներ ու Արցախ պետք չեն. հակառակ դեպքում պետք է հաշվետու լինեին սեփական սխալների համար ու հեռանային, որպեսզի նորից վերսկսվեր մեր պայքարը։ Սակայն դա չկա։

Արցախի ու տղերքի քաջագործությունների մասին պատմելու փոխարեն դուք լսելու եք պատմություններ ամեն ինչի մասին՝ ամեն անկարևորի մասին, որպեսզի ժամանակ չունենաք մտածել կարևորի մասին։ 

Հենց այս տողերը կարդալիս մի պահ կա՛նգ առեք ու մտածեք, թե որքան անիմաստ թեմաների մասին եք մտածել միայն վերջին մեկ ամսվա ընթացքում։ Իսկ Ջերմուկի, Սիսիանի գրեթե հայաթափված լինելու մասին մտածե՞լ եք։ Տեսե՞լ եք որևէ խոսք Արցախի օկուպացված հատվածներում թուրքերի կողմից վերացվող եկեղեցիների մասին։ Իսկ քանի՞ անգամ եք մտածել արդեն երկու տարի անտուն ու անհայրենիք մնացած տասնյակ հազարավոր հադրութեցիների, շուշեցիների, բերձորցիների մասին։ Իրենց իրավունքների համար փողոց դո՞ւրս եք եկել։

Իսկ ինչքա՞ն աղմուկ ու տեղեկատվական աղաղակ եք տեսել այդ մասին։ Նեղ սրտացավ խմբերը չհաշված՝ հանրային տարածքում այս համազգային կարևորության խնդիրների մասին գրեթե խոսք չկա։ Ու չի լինելու, քանի որ կապիտուլյանտները թելադրում են մեր տեղեկատվական օրակարգը և հենց սրանում է նրանց հաջողության գլխավոր գրավականը։

***

2020 թ. ամերիկյան խոշորագույն վերլուծական կենտրոն հանդիսացող RAND-ը հրապարակել էր ժամանակակից պատերազմների, քաղաքականության և տեխնոլոգիաների վերաբերյալ իր հերթական հետազոտությունը, որը վերնագրված էր «Whose Story Wins» («Ում պատմությունն է հաղթում»)։ Եթե պարզեցնենք գրքի առանցքային միտքը, ապա կարելի է այն սահմանել այսպես. ժամանակակից պատերազմի/ռազմական գործողությունների արդյունքները կախված են ոչ միայն նրանից, թե ում բանակն է հաղթում, այլև թե «ում պատմությունն է հաղթում»։ Թուրքիայի, Ադրբեջանի և մեր այլ թշնամիների «պատմությունն» արդեն ավելի քան 20 տարի է՝ հաղթում է մեզ, իսկ մենք չունենք մեր՝ իրականությունը ճիշտ արտացոլող պատմությունն ու պատումը։

Ավանդաբար սրա համար պատասխանատու պետք է համարել ազգային ընդդիմությանը՝ կուսակցություններին, սակայն քանի որ մենք գործ ունենք արտաքին թշնամու հետ, այլ ոչ ներքաղաքական պայքարի, ապա պատմության ճիշտ արտացոլման և մեր հայրենակիցներին դրա պարբերական ներկայացման համար անհրաժեշտ է մեր բոլորի կողմից կերտվող պատմությունը՝ իրականությունը պարզ ու հանրամատչելի պատկերող պատմությունը և դրա հաղթանակը։ Հետևաբար, ամեն օր դաշտ նետվող հիմարություններին պետք չէ արձագանքել։ Հայաստանում այս պահին կա մեկ խնդիր՝ կապիտուլյանտների հեռացումը, որպեսզի կարողանանք փրկել Արցախն ու Սյունիքը։ Մնացած ամեն ինչ երկրորդական է։ 

Քանի չենք արել սա ամեն օր, մենք պարտվելու ենք, իսկ հաղթելու է թշնամիների «պատմությունը»։ Չէ՞ որ նրանք արդեն կարողացել են մեր որոշ հայրենակիցների մոլորեցնելով հավաստիացնել, որ մենք «30 տարի բանակ չունեինք», «Շուշին ու Քարվաճառը հայկական չեն», «Թուրքիային մենք ենք թշնամացրել» և այլն։

հ.գ. Հայկական նախագիծի մեր թիմը արդեն մի քանի ամիս է՝ գործարկել է Հայկական ալիք պարբերականը, որը մեր համեստ փորձն է պատմել մեր հայրենակիցներին ամենակարևորի մասին և հուշել պայքարի ուղղությունները։ Բաժանորդագրվե՛ք, տարածե՛ք, որպեսզի հաղթենք։

#հակաՀայաստան #սարդարապատ2

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan