Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է մահացել

Դիտել նաև
Աշտարակում հակատանկային ական է հայտնաբերվել
Ականի պայթյունից զոհված մայոր Սարիբեկ Եղոյանը ծառայում էր Բերդի զորամասերից մեկում, ուներ անչափահաս որդի
Ականի պայթյունից զոհվել է մայոր Սարիբեկ Եղոյանը
Գեղարքունիքի մարզում ական է պայթել. կա տուժած
Քարվաճառում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա
Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:
Նշվում է, որ ականի պայթյունից տարբեր վնասվածքներ են ստացել Սաբուհի Հասանովը և Էլսեվեր Գամիդովը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Ադրբեջանի շրջանային դատախազությունը հայտնում է, որ ականի պայթյունից վնասվածքներ ստացած ադրբեջանցիները վերանորոգման և շինարարական աշխատանքներ էին իրականացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանի գյուղերից մեկի տարածքում: Փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում: