Փաշինյանին «Եռաբլուր»-ում «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով. Տեսանյութ «Դա Ռուսաստանի գործը չէ». ԵՄ ԱԳ խոսնակը՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Վահան Կոստանյանը համակարգելու է Թուրքիայի ուղղությունը
28
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Հիմա էլ ՔՊ-ական պատգամավորների օգնականներն են պարգևավճար պահանջում Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Ցավոք վերջին տարիներին բանակին հարվածել են նաև թիկունքից, պատերազմը եղել է դավադիր․ Սեյրան Օհանյան Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան Կամո Թովմասյանը ցուցադրել է իր բանակային նկարը Ես որևէ իշխանություն չեմ ճանաչում այսօր. Րաֆֆի Հովհաննիսյան. Տեսանյութ Հայաստանն առանց դիվանագետների․ Նիկոլ Փաշինյանի գանգրահեր մարտահրավերն ԱԳՆ-ին «Վերջին տարիներին մեր ժողովրդին փորձել են խաբել». Արթուր Վանեցյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստեփանակերտցիներին տարհանելու մասին հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. ԱՀ ԱԱԾ Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով՝ իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը Ուկրաինայի պատերազմը եկամտի աղբյուր է. FOXNews «Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն». Արման Թաթոյան Խի՞, որ ռուսներն ուզեն, Լաչինի միջանցքը չե՞ն բացի․ ինձ չի թվում, որ Լաչինն առանց ռուսների ա փակվել. Սասուն Միքայելյան. Տեսանյութ «Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, երբ իրենց որդիները ծառայում էին»․ Գրիգոր Դանիելյանը արխիվային հոլովակ է հրապարակել ծառայության տարիներից. Տեսանյութ Հազարավոր կյանքեր են խլել, իհարկե, կվախենան. ինքը միշտ այս վերաբերմունքին է արժանանալու. զոհվածի մայր. Տեսանյութ Ծնողները թող նորմալ իրենց պահեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ զոհվածների հարազատների մասին. Տեսանյութ Հայ ազգ, ոտքի ել. սերնդեսերունդ անիծվելու եք, ամեն օր 19 տարեկան են դնում հողը. զոհվածի մայր. Տեսանյութ «Ուժեղը». երգիչ Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված երգ է հրապարակել Ապազգային ուժերի ազգակործան հանձնառությունների թիրախում կազմաքանդվում է Հայոց Բանակը, մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել բանակին, լինել հայ զինվորի կողքին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Տազիկի մեջ էին լողանում. բանակի «կլուբնիկացման» մահաբեր հետևանքները. Տեսանյութ Պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա. Գագիկ Ծառուկյան «Մարտական եղբայրությունը կարևոր գործոն է». ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Հայոց բանակի տոնը Կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենավախկոտ մարդն է, ինքն իր շողքից վախենում է. զոհվածի հայր. Տեսանյութ Արցախի շրջանների գազալցակայանները ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը, կգործեն մինչև 17:00-ը Ինչի՞ ես եկել, մեկ ա` բանակը քեզ համար ոչ մի բան է. զոհված զինծառայողի մայրը` չխոսկան Աղազարյանին. Տեսանյութ Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա. Սեյրան Օհանյան Ինչու չեք թողնում ընկերոջս շիրիմին մոտենամ. քաղաքացին՝ ոստիկանին. Տեսանյութ Աշտարակում հակատանկային ական է հայտնաբերվել «Ինչ որ ասել՝ ասել եմ». Խուդինյանը հրաժարվեց ասել՝ ինքն է հրամայել ծնողներին բռնությամբ բերման ենթարկել, թե՝ ոչ. Տեսանյութ

Գուրգեն Արսենյանի որդին, ով դատապարտվել էր հոր տնից 20 հզր․ դրամ հափշտակելու համար, ազատ է արձակվել

Tert.am-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել։

Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։

Գուրգեն Գուրգենի Արսենյանի պատժի կրման ժամկետն ավարտվելու էր 2022–ի սեպտեմբերի 9-ին, այնինչ, նախկինում դատվածություն ունեցող կրտսեր Արսենյանին պատժի կրումից ազատ են արձակել վաղաժամկետ․ «Գուրգեն Գուրգենի Արսենյանը պատժի կրումից ազատվել է վաղաժամկետ՝ 2022 թվականի հունիսի 6–ին»։

Tert.am–ը հայտնում է, որ նա կալանավորվել էր հոր տնից 20000 դրամի հափշտակության գործով։ Նշենք, որ սա Գուրգեն Արսենյանի երկրորդ դատվածությունն է․ Գուրգեն Արսենյանը դատապարտվել էր նաև այն բանի համար, որ  2016թ–ին Երևանի «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել էր խուլիգանություն։ Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանել էր փորձաշրջան 2 տարի ժամկետով, որից էլ համաներմամբ ազատ էր արձակվել 2018–ի դեկտմբերին։

Ինչ վերաբերում է այս գործին՝ 20000 դրամ տնից հափշտակելուն, ապա Գուրգեն Գուգենի Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ավազակությամբ իր հոր՝ Արաբկիր վարչական շրջանի 38-րդ փողոցի 7-րդ առանձնատան խոհարարուհի Տոնյա Մանուկյանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, գնացել էր նշված բնակարան, դանակով սպառնացել, վնասել հոր համար թանկ համարվող պատի նկարներն և պահանջել իրեն տալ դրամապանակում եղած ամբողջ գումարը։ Հափշտակել էր 20000 դրամ  և լսելով  հոր ոտնաձայները, ձեռքին բռնած դանակները գցել էր գետնին և դիմել փախուստի:

Դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գուրգեն Գուրգենի Արսենյանն իրեն մեղավոր չէր ճանաչել և ցուցմունք էր տվել հոր հետ վատ հարաբերություններ ունենալու մասին։ Ցուցմունքում ասել է․ «Տարիներ շարունակ վատ հարաբերությունների մեջ է գտնվել հոր հետ, ում հետ կոնֆլիկտը պայմանավորված է, որ նրան դուր չի գալիս իր ապրելակերպը, իսկ ինքը չի ցանկանում նրա թելադրանքով ապրել իր կյանքը: Ինքն ուզում է ազատ ապրել, հանդիմանում է հորը և պայքարում՝ չկորցնելով իր սկզբունքայնությունը: Դրանով պայմանավորված՝ ինքը վերջին մի քանի տարիներին առանձին է ապրել իր հորից, իր առանձին բնակարանում, զբաղվել է երաժշտությամբ և գումար է աշխատել, սակայն չի բավականացրել իր առօրյա ծախսերը հոգալու համար, այդ իսկ պատճառով դիմել է նրա օգնությանը, ով երբեմն իրեն պատժելու և իր նկատմամբ ճնշում գործադրելու համար գումար չի տվել: Եղել են դեպքեր, որ նա գումարը տվել է նրա տան տնտեսուհի Տոնյային, իսկ վերջինս գումարը փոխանցել է իրեն կամ հայտնել, որ հայրը հրաժարվել է գումար տալ իրեն կամ իր պատկերացրածից կամ պահանջածից էապես քիչ է հատկացրել: Այդ իսկ պատճառով վեճեր են եղել իր և Տոնյայի միջև, և այո՛, ինքն այդ ընթացքում իր հոր տանը նաև գույքեր է վնասել, կոտրել,այդ թվում նաև իր հոր համար շատ կարևոր նկարները: Նպատակը եղել է ճնշում գործադրելով գումար ստանալը։ Դեպքի օրն իրեն գումար է անհրաժեշտ եղել, սակայն դրանից մի քանի օր առաջ հերթական կոնֆլիկտն է ունեցել հոր հետ և գիտեր, որ նա հաստատ իրեն փոխանցելու համար գումար չի տվել, սակայն տան առօրյա հոգսերը հոգալու համար գումար է տվել Տոնյային»:

Տուժող Տոնյա Մանուկյանը ցուցմունքում հայտնել է այն մասին, որ տվյալ տարում ՝ 2020–ին, արդեն 25 տարի է աշխատում է Գուրգեն Բաբկենի Արսենյանի տանը, Գուրգենն իր պահած երեխան է: Մի քանի տարի է, ինչ նրա մոտ ագրեսիվություն է նկատել, մասնավորապես՝ մոտ 7 տարի։

Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ նշանակված  փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, այլ նա հանդիսացել է հիստերիկ տիպի շեշտված անձնավորություն: Ըստ բուժփաստաթղթերի՝ 2019թ-ին նրա մոտ ախտորոշվել է «Հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով»:

Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գուրգեն Գուրգենի Արսենյանը ճանաչվել էր մեղսունակ։

Գուրգեն Գուրգենի Արսենյանը այդ թվականի փորձաքննության տվյալներով տառապել է F19.2 ախտորոշմամբ, ուստի՝ ունեցել է հարկադիր բուժման կարիք, ինչի համար հակացուցումներ չունի:

Դատարանը, Գուրգեն Արսենյանի մեղադրանքը վերաորակավորել է և  մեղավոր ճանաչել 2020–ի  գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

Պատժի սկիզբը եղել է 2020 թվականի սեպտեմեբրի 9–ը, այսինքն պատժի կրում ավարտվում էր ս․թ․սեպտեմբերի 9–ին։ Պատժի հետ մեկտեղ,ըստ ազատազրկումը կրելու վայրի,Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ նշանակված է եղել նաև հարկադիր բուժում թմրամոլության դեմ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan