Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ)

Էրդողանը բացահայտեց Փաշինյանի արտաքին քաղաքական ուղու ողջ սնանկությունն ու խաբեությունը

Եթե հիշում եք, 2020 թվականի պարտությունից հետո, Նիկալ Փաշինյանն իր հերթական խաբեությունն էր առաջ քաշել, թե իբր Արցախի «բեռից» ազատվելուց հետո, Հայաստանը վերջապես «ազատ շունչ է քաշելու» և կարողանալու է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Պարտությունից վախեցած ժողովրդին հեշտ էր խաբել այն ժամանակ, մանավանդ որ ընդդիմություն կոչվածը չկարողացավ հոդաբաշխ ձևակերպումներով այլընտրանք առաջարկել հանրությանը: Այն, որ դեռ 2020-ին և 2021-ին Նիկոլ Փաշինյանը խաբում էր մարդկանց,  այսօր արդեն տեսանելի է նույնիսկ ամենապարզունակ պատկերացումներն ունեցող մարդկանց համար: Փաշինյանի թիմակիցները նշում էին, թե իբր հայ-թուրքական երկխոսությունն անհրաժեշտ էր, որպեսզի Անկարան ճնշում գործադրեր Ադրբեջանի վրա, Հայաստանի հետ կառուցողական հարաբերություններ հաստատման համար: Փաշինյանի թիմակիցների տրամաբանությունը հետևյալն էր, Հայաստանը արդեն հրաժարվել է Արցախից, բայց Ադրբեջանի ախորժակը դրանով չի սահմանափակվում: Եվ, ահա, որպես «մեծ եղբայր», Թուրքիան պետք է սանձի Բաքվի աճող ախորժակները:

Այն, որ Փաշինյանն ու իր թիմակիցները քաղաքականապես տգետ են՝ հայտնի է բոլորին: Բայց ոչ ոք չէր պատկերացնում  այս փողոցային գավառականների անգրագիտության չափն ու աստիճանը:

Ինչքան Փաշինյանը ձգտում էր հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնքան մեծանում էր հայերի նկատմամբ ծաղրանքը դրսից: Միջազգային դիտորդները ապշել էին հայ ժողովրդի զգալի մասի այսչափ թերզարգացած  լինելու փաստից, որոնք հույս ունեին Էրդողանի միջոցով սանձել Ադրբեջանի ախորժակը:

Իսկ թուրք փորձագետները հաճելիորեն զարմացել էին Փաշինյանի թիմակիցների սպասումներից: Այն դեպքում, երբ դրսում, բացի հայերից, բոլորը գիտեին, որ ներկայիս Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղին հիմնականում որոշվում և հաստատվում է Անկարայում:

Հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ունի նաև իր մանևրի լյուֆտը, մանավանդ, որ Էրդողանը հայտարարում է, որ վստահում է Ալիևի այս կան այն որոշման կայացման տրամաբանությանը: Մարդկային լեզվով ասած, Ալիևը չի կարող վարել ամբողջովին թուրքամետ քաղաքականություն, քանզի ունի պայմանավորվածություններ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, պետք է հաշվի առնի նաև Իրանի գործոնը: Բայց ակնհայտ է, որ Թուրքիայից ակնկալել աջակցում Ադրբեջանի հարցում՝ իսկական քաղաքական անմեղսունակություն է: Բայց արի ու տես, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն երկու տարի ապրում էին այդ հույսով:

Փաշինյանը վերջերս է հասկացել, որ ծիծաղի առարկա է դարձել միջազգային ասպարեզում, երբ հույսը դրել էր Էրդողանի «խոհեմության» վրա:

Բայց արդեն ուշ է, բոլորի համար արդեն պարզ է, թե ովքեր  են  Փաշինյանն ու  իր շրջապատը: Այդ իսկ պատճառով էլ Էրդողանին անհրաժեշտ չէ թաքցնել այն, ինչ հայտնի է դարձել Հայաստանի ողջ հանրությանը: Այդ իսկ պատճառով էլ նա բացեիբաց կոչ է անում Ադրբեջանին դատի տալ Հայաստանին, փորձելով ստանալ  փոխհատուցում Երևանից:

Էրդողանի այս բաց խաղը մահացու է դարձրել Փաշինյանի գործունեության ողջ տրամաբանությունը, քանզի նույնիսկ հայաստանաբնակ փոքրաթիվ դարձած մարդանման  հոմո-սապիենսի ներկայացուցիչներն էլ են հասկացել, թե ինչը ինչոց է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan