Առողջապահության նախարարության աշխատակիցներն իրենց հաշվին են գործուղման մեկնում մարզեր
«Ժողովուրդը» օրաթերթը գրում է․ Դեռևս 2016 թվականին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր բոլոր գերատեսչություններին խնայողությունների գնալ: Ու շատ գերատեսչություններում կատարվող խնայողություններն արդեն թողնում են իրենց բացասական հետևանքը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս խնայողությունների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության մի շարք աշխատողներ իրենց հաշվին պետք է գործուղման մեկնեն ՀՀ մարզեր, որն էլ նրանց մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Ըստ տարածված լուրերի՝ նրանցից շատերը կամ չեն կարողանում գնալ, կամ հրաժարվում են գործուղման մեկնելուց:
Մանրամասները՝ «Ժողովուրդը» թերթի այսօրվա համարում: