Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում պղծեն, ձեզ չտեսնելու տաք, այ էդ եք դուք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ընդդիմությունը հստակ պայման պետք է դներ Լարված մթնոլորտ Ազգային ժողովում (տեսանյութ)
22
ՔՊ-ն կրկին փախավ ավագանու նիստից․ պետք է քննարկվեր տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան ՔՊ-ն Գյումրիում իր եվրաբաջանաղների հետ պարտվեց. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը․ օրակարգում է նաև տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ» «Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Պատերազմ Արցախում
Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում պղծեն, ձեզ չտեսնելու տաք, այ էդ եք դուք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար». Տեսանյութ Ազատագրել ենք Երևանի ավագանու նիստերի դահլիճը փոքրամասնության իշխանությունից․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Էրդողանի գիրքն ա գրկում, է՞դ ա ձեր ինքնիշխանության ինդիկատորը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ն կրկին փախավ ավագանու նիստից․ պետք է քննարկվեր տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ կբարձրանա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով Ընդդիմությունը հստակ պայման պետք է դներ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում պղծեն ձեզ չտեսնելու տաք, այ էդ եք դուք (տեսանյութ) Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսին՝ ի գիտություն ՔՊ-ին. Արշակ Սարգսյան Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի․ իշխանությունն ունի երկու ընտրություն․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ նոր նախագծի մասին 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը ցմահ ազատազրկվեց Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան 2024թ. իմացել եք, բայց բյուջեի մեջ չեք նախատեսել. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Փաստացի, աղբահանության վճարը թանկացել է, մնացածը մանիպուլիացիաներ են. Արմենակ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Գյումրիում իր եվրաբաջանաղների հետ պարտվեց. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Լարված մթնոլորտ Ազգային ժողովում (տեսանյութ) Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսել Իրանին հարվածելու համար Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց. թյուրքագետ Փաշինյանը Մոսկվայում վստահություն չունի. Հայկ Խալաթյան Հայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկով, մեդալների քանակով․ հայ մարզիկների արդյունքները ծանրամարտի ԵԱ-ում Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ» Երևանի ավագանու նիստը․ օրակարգում է նաև տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Ոնց ճանապարհ փակելով Փաշինյանը եկավ իշխանության, նույն ձևով կարող է պռոշյանիցին իրեն ռադ անել (տեսանյութ)

«Գազի գնի շուրջ բանակցությունը կավարտվի նոր միութենական պետության մեջ մտնելով». Բագրատյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 18-19-ը դադարեցվել էր Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդմամբ՝ պատճառը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայր գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելն էր։ «Գազպրոմը» նաեւ հայտնում էր, որ այս երկու օրը հանրապետության սպառողները գազ են ստանալու «առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»։ Վերականգնվե՞ց, թե՞ ոչ գազամատակարարումը՝ մեր հարցին ընկերությունից պատասխանեցին, որ այո, վերականգնվել է, դեռ երեկ։ 

Այնուամենայնիվ, որոշակի սպասում կա, որ Հայաստանի ներկայիս անորոշ, խոցելի վիճակում հնարավոր է, որ գազի մատակարարման հարցում քաղաքական կոմպոնենտ ի հայտ գա, եւ Ռուսաստանը գազն օգտագործի որպես Հայաստանի հնարավոր արեւմտյան կողմնորոշման դեմ ուղղված ճնշման գործիք։ Մանավանդ, որ խոսակցություններ կան, թե Ռուսաստանը Հայաստանին սպառած գազի դիմաց պարտքի մեծ հաշիվ է ներկայացրել։ Այս մասին օրերս հայտարարել էր «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Մյուս կողմից, հիշենք, որ Հայաստանն այժմ 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար սահմանին 165 դոլար է վճարում ՌԴ-ին՝ այն դեպքում, երբ եվրոպական երկրներին ՌԴ-ն այդ նույն գազը վաճառում է խմ-ն 1500 դոլարով, 1335 դոլարով ավելի թանկ։ Այսինքն՝ եթե տարեկան բերում ենք 2 մլրդ խմ գազ, ապա ստացվում է, որ Հայաստանը տարեկան մոտ 2 մլրդ 600 մլն դոլարի սուբսիդիա է ստանում ՌԴ-ից՝ ամսական 220 մլն դոլար։ Այս հաշվարկներն արել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ապացուցելու, թե որքան վտանգավոր է վեկտորի փոփոխությունը, եւ ինչ կարող է հետեւել մեր արեւմտամետ խաղերին։ Հասկանալի է, որ այս բարեգործությունը գին ունի։

Նման լավություն Վ․ Վ․ Պուտինն անում է նաեւ Բելառուսին։ Իսկ Բելառուսը միութենական պետության մաս է կազմում եւ Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հայաստանը նաեւ ԵԱՏՄ-ի մեջ է, որտեղ հատուկ մաքսատուրքեր չկան, եւ մենք դրանից էլ ենք օգտվում։ Եվ ամենակարեւորը՝ օգտվում ենք 2013 թվականի օրենքից, որով մեր նկատմամբ սահմանված է կիրառել գազի գնի այն գործակիցը, որը գոյություն ունի Ռուսաստանի Օրենբուրգի մարզում։

2013 թվականի պայմանագիրը կնքվել է 30 տարով, այսինքն՝ գործում է մինչեւ 2043 թվականը, սակայն, ըստ այդ պայմանագրի, կողմերը կարող են ցանկացած պահի այն խզել՝ 6 ամիս առաջ միմյանց նախազգուշացնելով։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ասել՝ ես հիմա ֆորսմաժորային իրավիճակում եմ, եւ առաջարկել Հայաստանին՝ նոր գին պայմանավորվել։ Այս նոր գինը, Հայաստանի հակառուսական խաղերի պարագայում, հավանաբար, կմոտենա եվրոպականին։

Այս դեպքում էլ Բագրատյանը հաշվարկ ունի․ եթե մեզ մոտ գազի գինը մոտենա միջազգայինին, ապա կենսամակարդակի անկումը կդառնա 30 տոկոս, իսկ աղքատությունը կանցնի 50 տոկոսից։ Ինչ խոսք, այս պարագայում մեզ, անշուշտ, նոր բանակցություններ են պետք ՌԴ-ի հետ եւ նոր բանակցություն՝ գազի գնի շուրջ։ Բայց չի բացառվում, որ այդ բանակցության ավարտը լինի նոր միութենական պետության մեջ մտնելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan