Հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի տեխնիկական թիմ՝ գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում. ԵԱՀԿ

Դիտել նաև
ԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին ժամանել է Կիեւ
Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքները
Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու խաղաղության համաձայնագիրը. Մայքլ Քարփենթեր
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները եղել են Սյունիքում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այցելելու է Երևան
ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-21-ը ԵԱՀԿ-ն Հայաստան է ուղարկելու կարիքների գնահատման խումբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
«Այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է` ԵԱՀԿ մանդատի ու փորձի հիման վրա` կառույցի համապարփակ անվտանգության կոնցեպցիայի շրջանակներում։
ԵԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչներից ու միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ ու տեղում խորհրդատվություն կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ»,-ասվում է ԵԱՀԿ հաղորդագրությունում։