Թուրքն էլ կարող է ՀՀ քաղաքացի դառնալ, եթե 150 հազար դոլար ներդնի Հայաստանում. նոր նախագիծ. Տեսանյութ
Հայկական տնտեսության մեջ 150 հազար դոլարի ներդրում արած օտարերկրացուն Հայաստանի քաղաքացիություն տալու կառավարության որոշման նախագիծը հակասական տրամադրություններ է առաջացրել Երևանում: Ոմանք ուրախանում են՝ նախագիծը ներդրումներ է խրախուսում, ուրիշները անհանգստանում են՝ իսկ ի՞նչ, եթե թուրքերն ու ադրբեջանցիները որոշեն հայկական կապույտ անձնագրեր ստանալ այս մեթոդով: