«Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ
15
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
«Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Այսօր Արցախն է «փակված», վաղը Հայաստանի դուռն էլ կփակվի. Փաշինյանն ու Ալիևը պետք է դադարեցնեն Եկեղեցու հետապնդումը. Էրիխ Վոնտոբել և Ջոն Այբներ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի

Հայաստանում սպասվում է սեզոնային գրիպի ակտիվացում. Առողջապահության նախարարն իր օրինակով հորդորեց պատվաստվել

Հայաստանում ամեն տարվա նոյեմբերի վերջից կամ դեկտեմբերի սկզբից սպասվում է սեզոնային գրիպի ակտիվացում, դրանից պաշտպանվելու նպատակով հոկտեմբերից սկսվում են գրիպի դեմ պատվաստումները. Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լենա Նանուշյանը, Արտակ Ջումայանը և նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի  Գրիգորյանը պատվաստվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ՝ իրենց օրինակով քաղաքացիների ուշադրությունը սևեռելու պատվաստում ստանալու կարևորության վրա:

 Պատվաստումից հետո նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ամեն տարի հոկտեմբեր ամսից սկսում ենք գրիպի դեմ պատվաստումները: Առաջին հերթին դա վերաբերում է ռիսկի խմբի քաղաքացիներին, մինչև 12 տարեկան երեխաներին, քրոնիկ հիվանդանդություններ ունեցողներին և 65 տարեկանից բարձր քաղաքացիներին»,- ասաց նախարարը:

Ներկայում Հայաստանում սկսվում է շնչառական վարակների ակտիվացման սեզոնը: Նախարարի խոսքով՝ նկատվում է սուր շնչառական վարակների թեթև բարձրացում: Թեև այս պահին դեռ Հայաստանում գրիպի դեպքեր չեն արձանագրվել, սակայն նոյեմբերի վերջին, դեկտեմբերից սկսվում է սեզոնային գրիպի ակտիվացմանը շրջանը: Ընդ որում, թե գրիպը, թե կորոնավիուսը, սեզոնայնությամբ պայմանավորված, միասին կարող են շրջանառվել: Այսպիսով նախարարը կարևորեց երկուսի դեմ էլ պաշտպանության որոշակի աստիճան ունենալը, ինչը կօգնի նվազեցնել բարդ, ծանր դեպքերի ռիսկերը:

«Գրիպը ևս բավականին ծանր են տանում թե քրոնիկ հիվանդները, թե տարեց քաղաքացիները: Եվ պատվաստվելն օգնում է հնարավորինս կանխարգելել բարդացման դեպքերը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ գրիպի և կորոնավիրուսի պատվաստումները կարելի է իրականացնել նաև միաժամանակ:

Նախարարը նշեց, որ իրենց պատվաստմամբ ևս մեկ անգամ քաղաքացիների ուշադրությունն են սևեռում նրա վրա, որ պատվաստանյութերն արդեն հասանելի են: «Սա պատվաստվելու ամենաճիշտ ժամանակն է: Հոկտեմբերի սկզբից մինչև նոյեմբեր, եթե ստեղծում ենք պաշտպանության շերտը, առաջիկա սեզոնին պատրաստ ենք լինում: Գրիպն ակտիվանում է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին: Եվ այդ ամբողջ շրջանում մենք մեզ կարող ենք պաշտպանված զգալ»,-ասաց Ավանեսյանը:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնեց, որ այս տարի, ինչպես նախորդ տարիներին, գրիպի դեմ 170 հազար պատվաստում իրականացնելու հնարավորություն կլինի: Ընդ որում, նրա խոսքով, ամեն տարի այդ 170 հազարի մինչև վերջին դեղաչափն էլ սպառվում է: Այսպիսով քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած պոլիկլինիկա և պատվաստվել: Հանրապետության հրապարակում կա նաև պատվաստման շարժական կետ, որտեղ ևս հասանելի է գրիպի դեմ պատվաստանյութը:

«Մեզ մոտ սեզոնային գրիպի բարձացումն ավելի շատ դեկտեմբերի 1-ից է սկսվում, հիմա շատ հոյակապ ժամանակահատված է, որ կարողանանք այս ընթացը ռացիոնալ օգտագործել ռիսկի խմբերի անձանց, այն անձանց համար, որոնք մտահոգված են, տարիներ շարունակ ստացել են գրիպի դեմ պատվաստումները, տեսել են արդյունքը: Սեզոնային գրիպի ժամանակահատվածը Հայաստանում հասնում է մինչև մայիս: Այս ողջ ժամանակահատվածում մենք կարող ենք առաջարկել պատվաստումներ»,-ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանում արդեն գրիպի դեպքեր են գրանցվում, հարուցիչներ են շրջանառվում, ինչը նշանակում է, որ դա շատ արագ կարող է հասնել Հայաստան: ՌԴ-ում շրջանառվում է գրիպի  H3N2 ենթատեսակը: Հայաստանում առկա պատվաստանյութը կանխարգելում է թե H1N1, թե H3N2 ենթատեսակները:

Հայաստանում գրիպի դեմ պատվաստումների առումով առաջնահերթությունը տրվում է նախ ռիսկի խմբերի անձանց: Սակայն Սահակյանը նկատել է, որ տարեցտարի ավելանում է պատվաստվող անձանց քանակը, որոնք ռիսկի խմբում չեն: «Պահանջարկը տարեցտարի շարունակաբար ավելանում է: Դա կրկին ցույց է տալիս, որ մարդիկ իրենց օրինակով տեսնում են արդյունավետությունը»,-ասաց նա:

Մինչև համավարակը, Սահակյանի խոսքով, գրիպի դեմ տարեկան մոտ 250 հազարի պատվաստանյութի սպառման էին հասել, սակայն համավարակի շրջանակում մյուս բոլոր վարակիչ հիվանդությունները գրեթե չէին գրանցվում, այսպիսով պատվաստման տեմպն էլ նվազել էր: Իսկ հիմա, կորոնավիրուսի հետ մեկտեղ, կրկին սկսվել է այլ վարակիչ հիվանդությունների ակտիվությունը: Մասնագետը զգուշացրեց՝ եթե կորոնավիրուսը և գրիպը զուգակցվեն, ծանր դեպքերն ավելի շատ կլինեն, այսպիսով հորդորեց այս պահն արդյունավետ օգտագործել և պատվաստվել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>