Ալիևը փաստացի Հայաստանին սպառնացել է նոր պատերազմով

Դիտել նաև
Բլինքենի գրառումը՝ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո
Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Բաքուն նախատեսում է Ղարաբաղում վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների. Ալիև
Ալիևը, հղում անելով Պրահայի պայմանավորվածություններին, հայտարարել է, որ «Հայաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», իսկ Ղարաբաղի հայերին անվանել է «Ադրբեջանի ազգային փոքրամասնություն»
Ադրբեջանը կատարում է եռակողմ հռչակագրի բոլոր կետերը, այդ թվում ՝ ապահովում Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Այդ մասին հայտարարել Է Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ գագաթնաժողովում։
«Այսպես՝ Հայաստանն անարգել մուտք չի ապահովում Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան, ինչը նրա իրավական պարտավորությունն է, ինչպես նաև մինչև հիմա հայկական զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից։
Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն նույնպես անսահման չէ։ Եթե 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարեւոր կետերը չկատարվեն, մեզ մոտ ոչ մի այլ ընտրություն չի մնա․ մենք կգործենք լ ադեկվատ կերպով», - հայտարարել է Ալիեւը։
Աղբյուր՝ yerevan.today