Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
4
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան․ ավելին, քան Սաակաշվիլին և Զելենսկուց «5 պակաս»

Արևմուտքը 2–րդ ճակատն է ուզում բացել Ռուսաստանի դեմ։ Փորձեցին դա անել Վրաստանով, չստացվեց։ Վրացիները դեռևս 2008–ին են հասկացել, թե ինչն ինչոց է և ինչ արժեք ունի Արևմուտքի տված անվտանգությա երաշխիքը։ «Ոսկե միլիարդից» դուրս այդ երաշխիքը գեղեցիկ փաթեթավորված փուչիկ է։
 
Սահակաշվիլին այնքան էր ոգևորվել ԱՄՆ նախկին նախագահ Բուշի այցից, որ Թբիլիսիից դեպի օդանավակայան տանող ճանապարհը դարձրել էր Բուշի անունով։
Սահակաշվիլին ոգևորվեց, հարձակվեց Հարավային Օսիայի վրա, Ռուսաստանից հարված ստացավ, հայացքն ուղղեց դեպի Արևմուտք ու հասկացավ, որ պետք է ուտի սեփական փողկապը։
 
Սահակաշվիլուն վռնդած Իվանիշվիլու իշխանությունը հետևություններ է արել այդ ամենից ու չի մտնում հակառուսական խաղերի մեջ։ Արևմուտքը Իվանիշվիլու դեմ սանկցիաներ է կիրառել այն բանի համար, որ Վրաստանի իշխանությունը չի համաձայնել վրացիներին ուկրաինացիների պես դարձնել թնդանոթի միս, իսկ Վրաստանը՝ աշխարհաքաղաքական մանրադրամ։
 
Արևմուտքը 2–րդ ճակատի բացման փորձն ուզում է անել Թուրքիայով ու Ադրբեջանով, բայց կրկին չի ստացվում։
 
Մեր թշնամի երկրները ձգտում են օգտվել Արևմուտք–Ռուսաստան հակամարտությունից, ու դա նրանց մոտ շատ լավ է ստացվում։ Թուրքքիան ու Ադրբեջանն այնպիսի դիրք են բռնել, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մրցակցություն է սկսել՝ դրանց իրենց կողմը քաշելու համար։ Արդյունքում՝ Թուրքիան աննախադեպ «ջոկերի» ֆունկցիա է ստացել, իսկ Ադրբեջանը կարողանում է ԵՄ–ի համար գազը դարձնել հայկական արյունից ծանր։
Մեզ համար ողբերգությունն այն է, որ Արևմուտքին ի վերջո հաջողվել է 2–րդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ։ Այդ ճակատի դրոշակակիրը Նիկոլ Փաշինյանն է։ Նա 2018–ից հետո սահակաշվիլիություն էր անում Ռուսաստանի դեմ՝ Արցախին մենակ թողնելով թուրք–ադրբեջանական զույգի դեմ։
 
Նիկոլի ներկայիս հակառուսական քաղաքականությունը գերազանցում է Սահակաշվիլու արածները։ Նա ավելին է, քան Սահակաշվիլին։ Նիկոլն Ուկրաինայի նախագահ Զելենսկուց «5 պակաս» վիճակում է, քանզի Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ։
 
Երբ Փելոսին Հայաստանը դնում է Ուկրաինայի, Թայվանի հետ նույն շարքում, պետք չէ հորթային հրճվանք ապրել։ Երբ Մակրոնը, «Հավաստի Աղբյուրի» բառապաշարով Ռուսաստանին հռչակում է Հայաստանի թշնամի և հիշում ֆրանսիական նավերի մասին, պետք չէ ուրախությունից թռչկոտել։ Չիշտ հակառակը՝ պետք է օր առաջ հակառուսական հիստերի դեմն առնել, իջնել զոհասեղանի վրայից, փոխել Հայաստանի դեմքը, որին չեն վստահում Ռուսաստանում և չեն հարգում Արևմուտքում։
 
Նիկոլը մի վիճակի է հասցրել Հայաստանը, որին Մոսկվայում համարում են «դիշովկա», իսկ Վաշինգտոնում՝ տաշեղ, որը կարող է թռչել, երբ մեր տարածարջանում հատվի ռուսական անտառը։
 
Երբ Ռուսաստանից Հայաստանի թեմայով պատասխան հայհոյանքներ են հնչում Մակրոնի հասցեին, պետք է հասկանալ, որ մենք Նիկոլ Փաշինյանի օգնությամբ դարձել ենք 2–րդ ճակատ Ռուսաստան–Արևմուտք հակամարտության մեջ։ Եվ դա այն դեպքում, երբ Արցախում հայերի կյանքի իրավունքն ապահովում են ռուսական խաղաղապահները, իսկ հայ–թուրքական սահմանին ռուսական ռազմաբազան է։
 
Հայաստանը հիմա դեռ գոյություն ունի 2 գործոնի շնորհիվ՝ Ռուսաստան, Իրան։ Ռուսական գործոնը Նիկոլ Փաշինյանի միջոցով զրոյացվում է։ Իրանականն էլ զրոյացման մեկնարկի փուլում է, քանզի այս իշխանություններն արևմտյան ուժերին ուզում են բերել Իրանի սահմանին դիտորդություն անելու։
 
Եթե 2018–ից խոսում էինք հայ–ռուսական հարաբերությունների մակարդակն իջնելու մասին, ապա այժմ դրանք պարզապես թշնամական են դարձել։ Իսկ դա շատ վատ հետևաանքներ է ունենալու։ Ռուսներն օգնելուց ժլատ են, բայց պատժելուց՝ առատաձեռն։
 
Հ․Գ․։ Չես կարող մեղադրել Արևմուտքին՝ սեփական շահերն առաջ տանելու համար։ Արևմուտքը մեր բարեկամն է, բայց Ռուսաստանի թշնամին։ Մեր քաղաքականությունն այս պայմաններում պետք է լինի հզորների բախման արանքում չհայտնվելը, մինչդեռ Նիկոլը Հայաստանում 2–րդ ճակատ է բացել ՌԴ–ի դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը նման բան նույնիսկ երազներում չէին տեսնի։ Բայց հիմա տեսնում են իրականության մեջ։
 
Կարծում եմ Նիկոլի նկարը Թուրքիայում պետք է կախեն Աթաթուրքի, իսկ Ադրբեջանում՝ Հեյդար Ալիևի նկարների կողքը։ Նա ոչ պակաս օգուտ է տալիս այդ երկրներին, քան վերը նշված գործիչները։ Սա ամենայն լրջությամբ եմ ասում։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan