Փաշինյանին «Եռաբլուր»-ում «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով. Տեսանյութ «Դա Ռուսաստանի գործը չէ». ԵՄ ԱԳ խոսնակը՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Վահան Կոստանյանը համակարգելու է Թուրքիայի ուղղությունը
28
Ալիևը սպասում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Փաշինյանը ՊՆ-ում հայտարարում է, որ «մեզ թվացել է, թե կարող ենք ապահովել պետության անվտանգությունը» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Հիմա էլ ՔՊ-ական պատգամավորների օգնականներն են պարգևավճար պահանջում Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ալիևը սպասում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Փաշինյանը ՊՆ-ում հայտարարում է, որ «մեզ թվացել է, թե կարող ենք ապահովել պետության անվտանգությունը» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի Ցավոք վերջին տարիներին բանակին հարվածել են նաև թիկունքից, պատերազմը եղել է դավադիր․ Սեյրան Օհանյան Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան Կամո Թովմասյանը ցուցադրել է իր բանակային նկարը Ես որևէ իշխանություն չեմ ճանաչում այսօր. Րաֆֆի Հովհաննիսյան. Տեսանյութ Հայաստանն առանց դիվանագետների․ Նիկոլ Փաշինյանի գանգրահեր մարտահրավերն ԱԳՆ-ին «Վերջին տարիներին մեր ժողովրդին փորձել են խաբել». Արթուր Վանեցյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստեփանակերտցիներին տարհանելու մասին հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. ԱՀ ԱԱԾ Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով՝ իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը Ուկրաինայի պատերազմը եկամտի աղբյուր է. FOXNews «Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն». Արման Թաթոյան Խի՞, որ ռուսներն ուզեն, Լաչինի միջանցքը չե՞ն բացի․ ինձ չի թվում, որ Լաչինն առանց ռուսների ա փակվել. Սասուն Միքայելյան. Տեսանյութ «Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, երբ իրենց որդիները ծառայում էին»․ Գրիգոր Դանիելյանը արխիվային հոլովակ է հրապարակել ծառայության տարիներից. Տեսանյութ Հազարավոր կյանքեր են խլել, իհարկե, կվախենան. ինքը միշտ այս վերաբերմունքին է արժանանալու. զոհվածի մայր. Տեսանյութ Ծնողները թող նորմալ իրենց պահեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ զոհվածների հարազատների մասին. Տեսանյութ Հայ ազգ, ոտքի ել. սերնդեսերունդ անիծվելու եք, ամեն օր 19 տարեկան են դնում հողը. զոհվածի մայր. Տեսանյութ «Ուժեղը». երգիչ Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված երգ է հրապարակել Ապազգային ուժերի ազգակործան հանձնառությունների թիրախում կազմաքանդվում է Հայոց Բանակը, մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել բանակին, լինել հայ զինվորի կողքին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Տազիկի մեջ էին լողանում. բանակի «կլուբնիկացման» մահաբեր հետևանքները. Տեսանյութ Պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա. Գագիկ Ծառուկյան «Մարտական եղբայրությունը կարևոր գործոն է». ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Հայոց բանակի տոնը Կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենավախկոտ մարդն է, ինքն իր շողքից վախենում է. զոհվածի հայր. Տեսանյութ Արցախի շրջանների գազալցակայանները ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը, կգործեն մինչև 17:00-ը Ինչի՞ ես եկել, մեկ ա` բանակը քեզ համար ոչ մի բան է. զոհված զինծառայողի մայրը` չխոսկան Աղազարյանին. Տեսանյութ Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա. Սեյրան Օհանյան Ինչու չեք թողնում ընկերոջս շիրիմին մոտենամ. քաղաքացին՝ ոստիկանին. Տեսանյութ Աշտարակում հակատանկային ական է հայտնաբերվել

Ինչ ասաց Հաջիևը, և ինչու է լռում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան

Հիքմեթ Հաջիևը երեկ բաց տեքստով ներկայացրեց պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Ավելի բաց տեքստ միջազգային հարաբերություններում դժվար է պատկերացնել։ Նա ասում է.

– Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։

– Մինչև տարվա վերջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում։

– Դրանից հետո՝ սահմանազատման գործընթաց, և միանգամից՝ նոր պայմաններ՝ Տավուշի 6 գյուղեր և Քյարքի։

– Սա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի՝ առ ոչինչ ճանաչում և նոր ռազմական էսկալացիա։

Ադրբեջանի համար՝ այս տարբերակով և այս միջնորդությամբ, խաղաղության պայմանագիրը միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերջնական փչացման համար է, և Արցախից պաշտոնական հրաժարման։ Ադրբեջանը չի թաքցնում, որ դրանից հետո սկսելու է նոր լարվածության փուլ, որը կարող է բերել նորանոր պահանջների, իսկ կարճ ժամանակ անց՝ լայնածավալ հարձակման։

Հայ ժողովուրդը այս իրականությունը չի հասկանում։ Այն վայելում է Մակրոնի հայտարարությունները, իսկ մի մասն էլ՝ թե ինչպես Արարատ Միրզոյանը «տեղը դրեց» Լավրովին։

Ընդդիմությունը պահպանում է խոր լռություն, որը արդարացնող որևէ հիմնավորում չունի։ Ես չէի ուզում մտածել, որ այդ լռության տակ մասնավոր շահեր կամ հաշվարկներ են։

Եվ վերջապես՝ կառավարության նիստում ազդարարվում է բոլոր զինապարտ քաղաքացիներին խրամատ տանելու մասին նոր գաղափարը, որը, ըստ էության, Հայաստանը Ուկրաինայի վերածելու մասին պաշտոնական անոնս է։

Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների և պատմական աղետի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետև ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց հետո մեղավորների փնտրտուքը ինձ համար երկրորդական և անիմաստ հարց է։

Ամեն հնարավոր բան պետք է անել՝ սրընթաց աղետի գնացող գնացքը կանգնեցնելու համար։ Այդ քայլերի մեջ մտնում է.

– Երկխոսություն՝ իշխանության և պետական ինստիտուտների հետ

– Երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Բացատրել ռիսկերը, և բացատրել հակառուսական արշավի ծայրահեղ վտանգավորությունները։ Այսօրվա Վրաստանը պետական մտածողության լավագույն օրինակն է, որը չտրվեց հակառուսական ճնշումներին։ Կասեք՝ նրանք ունեն դառը փորձ, բայց չէ՞ որ արդեն մենք էլ մերն ունենք, ու շատ ավելի թարմ։

– Ամեն անձնական շահ մի կողմ դնելու ունակությունը։

– Իրավիճակը դեռ կարելի է դեռ փրկել. Հայաստանը պետք է հանել Ռուսաստան-Արևմուտք-Իրան բախման էպիկենտրոնից։

Դեռ կարելի է խուսափել վատագույնից, դեռ կարելի է նորմալ բանակցել և մերժել պատերազմը,  բայց հնարավորությունները օր օրի նվազում են։ Շատերի լռությունն այս պայմաններում չի հասկացվելու։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan