Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները

Դիտել նաև
Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Որոշ մարդիկ հույսը դրել են Մակրոնի վրա, այն դեպքում երբ անգամ Մբապեն բանի տեղ չի դնում նրան
Ֆրանսիայում երիտասարդները անվճար պահպանակներ կստանան. Մակրոն
Փարիզում կինը հարվածել է Մակրոնին. Տեսանյութ
Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Մակրոնը ՌԴ-ին է մեղադրել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի համար:
Zham.am