Իրանը հայտնել է Ադրբեջանի հետ սահմանին լայնածավալ վարժանքների մասին

Դիտել նաև
Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից
«Եթե Փաշինյանն ինքը թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ հանձնի հայկական տարածքի մի մասը, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա». ВЗГЛЯД
Մեր պատասխանը շատ կոշտ կլինի․ Իրանի ԱԳ նախարար
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Պակպուրը հայտարարել է երկրի հյուսիսում խոշոր զորավարժությունների անցկացման մասին:
Տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը:
«Առաջիկա օրերին երկրի հյուսիսային սահմանների վրա՝ Արաս շրջանում (սահմանակից է Ադրբեջանի հետ-խմբ.) «Աշուրա» բազայում տեղի կունենան ցամաքային ուժերի «Էհտեդար» («Ուժ») կոչվող մեծածավալ վարժանքները», -ասել է իրանցի ռազմական ղեկավարը:
Գեներալ Պակպուրի խոսքով, զորավարժությունների անցկացումը համահունչ է տարեկան պլանին և կոչված է բարձրացնելու ցամաքային ուժերի մարտական պատրաստականությունը: