Իրանը վճռական է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ և դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների ցանկացած փոփոխության. Իրանի արտգործնախարար

Դիտել նաև
Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից
«Եթե Փաշինյանն ինքը թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ հանձնի հայկական տարածքի մի մասը, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա». ВЗГЛЯД
Մեր պատասխանը շատ կոշտ կլինի․ Իրանի ԱԳ նախարար
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանում հանդիպել է Հայաստանի և Իրանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին՝ հայտարարելով, որ Իրանը վճռական է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:
Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, նա անդրադարձել է Իրանի սկզբունքային քաղաքականությանը, այն է՝ հարգել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը:
Իրանական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել վեճերը Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Ամիրաբդոլլահիանն ասել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության կամ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության։
Աղբյուր՝ Tert.am