Ալիևը Հայաստանից տեղեկություն է պահանջել Առաջին Արցախյան պատերազմի անհայտ կորածների և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին

Դիտել նաև
Այսպիսի մտքեր արտահայտելուց հետո երկրի ղեկավարը կա՛մ դավաճան, կա՛մ էլ խելագար պետք է լինի, որ խոսի թշնամու հետ «խաղաղության» մասին
Բլինքենի գրառումը՝ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո
Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Բաքուն նախատեսում է Ղարաբաղում վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների. Ալիև
Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի անհայտ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին։ Ինչպես գրում է haqqin.az-ը, այս մասին Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով Առաջին Արցախյան պատերազմը:
«Շուրջ երկու տարի մենք պահանջում ենք այդ տեղեկատվությունը, սակայն Հայաստանի կառավարությունը, հրաժարվելով այն փոխանցել Ադրբեջանին, դրանով ասոցացվում է նախկին հայկական վարչակարգերի «հանցավոր» (չակերտները՝ Tert.am) առաջնորդների հետ»,-ասել է Իլհամ Ալիևը։
Աղբյուրը՝ tert.am