ԵՄ-ն արդեն որոշում ունի փաստերի հավաքագրման առաքելություն Հայաստան ուղարկելու մասին. Միրզոյանը՝ Լավրովին
Դիտել նաև
Արարատ Միրզոյանը չի հաղթահարում վախերը
«Բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»․ Արարատ Միրզոյան
Արարատ/Arabat Միրզոյանը ստախո՞ս է, թե՞ անգրագետ
Վե՞րջ, թշնամանալուն պատրա՞ստ եք. «Կարճ ասած» (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
Եվրոպական միությունը արդեն որոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելություն ուղարկելու մասին։ Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ ԵՄ-ն առաքելություն կգա Հայաստան՝ փաստերին տեղեկանալու, որից հետո զեկույցով հանդես կգան: Ինձ քիչ առաջ տեղեկացրել են, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի ուղարկելու fact-finding առաքելություն (փաստերի հավաքագրման առաքելություն-խմբ.),-ասել է Միրզոյանը: