Մոսկվան կառաջարկի Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ գագաթաժողով անցկացնել. Ուշակով

Դիտել նաև
Ռուսաստանից եկել են, իսկ Հայաստանից կրկին շարունակել են հեռանալ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դուրս մղմանը
Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ
Դատապարտել Ադրբեջանին՝ ՀՀ տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար․ Ֆրանսիայի կուսակցությունների առաջնորդները դիմել են նախագահին
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան մտադիր է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին, Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևին առաջարկել անցկացնել եռակողմ գագաթնաժողով։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք կառաջարկենք հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։ Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մեզ կհաջողվի համաձայնեցնել այդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները», - ասել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 6–ին, Պրահայում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի միջնորդությամբ։
Աղբյուր՝ armeniasputnik.am