Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

Ինչու է լռում «Հավայի Աղբյուրը»

Նիկոլ Փաշինյանը, Պրահայում Ալիևին ու Էրդողանին հանդիպելուց առաջ, «Հայկական Թուրքական ժամանակ» ընտանեկան թերթոնում բաներ էր գրում։ Նա թաքնվել էր «Հավաստի Հավայի Աղբյուրի» ծածկանվան տակ ու պատմում էր, թե ինչ են ուզում Հայաստանից Ադրբեջանը, Ռուսաստանը։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց առաջ Նիկոլը փորձում էր մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Նրա հակառուսական քարոզն ու գործողությունները շատ կոնկրետ նպատակ էին հետապնդում․ դավաճանությունից առաջ նշանակել մեղավորներ։

Դատելով Նիկոլի գործողություններից՝ նա համաձայնության է եկել իր դրսի տերերի հետ։ Այդ համաձայնության գլխավոր խնդիրն Արցախից ու Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելն է։ Համաձայնության գինը լինելու են Արցախն ու Հայաստանը, բայց դա Նիկոլին ու իր տերերին չի հետաքրքրում։

Արևմուտքը հայերի հետ խնդիր չունի, բայց ունի Մոսկվաայի հետ։ Ու որպեսզի վնաս տա ռուսներին, ձգտում է նրանց հեռացնել Հարավային Կովկասից։ Իսկ դա նշանակում է, որ ռուսական գործոնը մեր տարածաշրջանում փոխարինվելու է թուրքականով՝ այդտեղից բխող հետևանքներով։ Նիկոլը շատ լավ գիտի այս մասին, բայց ինքն իր կաշին է ուզում փրկել։ Նա համաձայնել է Հայաստանի ու Արցախի գնով փախչելու տեղ ունենալու ծրագրին։ Արևմուտքը նրան այդ տեղը տվել է։ Ահա՛ նիկոլական գործարքի բուն էությունը։

Ուշագրավն այն է, որ Նիկոլն իր թերթոնով խոստացել էր, որ գրելու է նաև այն մասին, թե ինչ է Հայաստանից ուզում Արևմուտքը, բայց մինչև այս պահը չի հրապարակել դա։ Դրա կարիքն իրականում չկա, քանզի երեկ արդեն տարածվել է այն տեքստը, որտեղ երևում է, թե ինչ է ուզում Արևմուտքը։ Արևմուտքն ուզում է Ղարաբաղի թեման փակել, ռուս խաղաղապահներին այնտեղից հեռացնել, հետո անցնել Հայաստանին։

Նիկոլն այլևս կարիք չունի արևմտյան ծրագրերը հրապարակելու, քանզի իր փոխարեն դա անում են ուրիշները։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Դա նշանակում է, որ, Նիկոլը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս ու բավարարել թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները։

Չավուշօղլուն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորումը կախված է Բաքվի բավարարվածության մակարդակից, այսինքն՝ դրանք զուգահեռ գործընթացներ են, ու մինչև Ադրբեջանը չուզենա, Թուրքիան ոչ մի քայլ չի անի Հայաստանի ուղղությամբ։ Հայաստանն էլ պետք է զիջի այնքան, ինչքան Ալիևն է ցանկանում, որպեսզի Թուրքիան սահմանը բացի ու «Սերգո ջանը» վերջապես լավ ապրի․․․

Սրանից ավելի հրապարակելու կարիք «Հավաստի Հավայի Աղբյուրը» չունի։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan