Թիկնապահներից էլ է... վախենում. «Հրապարակ» Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների
20
Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» «Россия 1»-ը շարունակում է լուսաբանել «Մայր Հայաստանի» պատվիրակության այցը Դոնբաս (տեսանյութ) Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Կառավարության օրակարգում 26 հարց է, գրեթե բոլորը՝ չզեկուցվող.Ուղիղ Որ Հայաստանը չդառնա Ուկրաինա. «Մայր Հայաստանի» պատվիրակները՝ Դոնեցկում (տեսանյութ) «Մայր Հայաստանը» տասնյակ նոր գրքեր է նվիրել Լուգանսկի պետական ակադեմիային (լուսանկար) Պատերազմ Արցախում
Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. «Ժողովուրդ» Սպասում են շեֆի «դաբռո»-ին. իսկ միգուցե իրե՞նք էլ ասեն, որ սատանիստ են Կրակոցներ՝ «Վերնիսաժ»-ի տարածքում. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել 20 հոգի անհետ կորած կա, որոնց մասին ոչինչ հայտնի չէ Ամբողջ թիմով սպասում են՝ տեսնեն իրենց ղեկավարը գնալո՞ւ է, թե՞ ոչ, նոր, որոշում կայացնեն Թիկնապահներից էլ է... վախենում. «Հրապարակ» ՀԷՑ-ն ուզում են խլել. «Հրապարակ» Իշխանությունը նախարարի անցյալը չի մոռանում «Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում «Россия 1»-ը շարունակում է լուսաբանել «Մայր Հայաստանի» պատվիրակության այցը Դոնբաս (տեսանյութ) Դոնբասյան օրագիր. որոնք էին մեր հիմնական ուղերձները. Անդրանիկ Թևանյանի ամփոփումը Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ․ «Կարճ ասած» Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ»․ Տիգրան Քոչարյան «Միջազգային քրեական դատարանի դատախազին հայց ենք ներկայացրել»․ Արցախի ՄԻՊ «Ուզում են հայի մեջ հավետ սպանել հող ազատագրող հային»․ Վահե Սարգսյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և ավիաընկերության 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մեզ համար ուխտ և երդում պիտի լինի ու դառնա՝ առանց վախենալու, մեր պատիվն ու տունը վերականգնել․ Բագրատ սրբազան Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին Փաշինյանի խոսելաոճը հայ-ռուսական հարաբերությունների օգտին չէ․ Անդրեյ Արեշև Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Արցախի Հանրապետությունը լքվեց եւ դավաճանվեց ՔՊ-ական իշխանության կողմից. Արթուր Խաչատրյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին «Մուտիտներ եւ Կռուտիտներ»

ՀՀ կառավարությունը էապես կրճատելու է Արցախի աջակցությունը. Թադևոս Ավետիսյան

ՀՀ կառավարությունը էապես կրճատելու է Արցախի աջակցությունը։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

«ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի համաձայն՝ 2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջնահերթություններով:

Սա պարզունակ սուտ է եւ հատկապես վտանգավոր է Արցախին վերաբերելի մասով։

Ստորեւ ներկայացնեմ օրվա իշխանական խմբակի հերթական սուտը բացահայտող առարկայական որոշ փաստեր։

2023 թվականի բյուջետային ուղերձով եւ ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում Արցախին վերաբերող նպատակը սահմանափակվում է հետեւյալով՝ ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, միջազգային հարաբերություններում ՀՀ շահերի եւ իրավունքների ներկայացումը:

Արդեն ոչ մի խոսք՝ Արցախի ինքնիշխանության, շահերի եւ իրավունքների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին։

2021 թվականի հունիսի ԱԺ արտահերթ ընտրություններին չարիքի այս իշխանությունը նախաընտրական ծրագրով տառացի խոստանում էր. «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո։»։

2021 թվականի օգոստոսին ԱԺ կողմից հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում էլ փաստացի ամրագրված է հետեւյալը․ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ՀՀ կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, իսկ Արցախի անվտանգությունը կշարունակի ապահովել Արցախի Պաշտպանության բանակը:»։

Օրվա իշխանական խմբակի այս կեղծ խոստումներից զատ՝ անընդունելի փաստ է նաեւ Արցախի Հանրապետությանը հաջորդ տարի տրամադրվող բյուջետային աջակցության աննախադեպ եւ էական կրճատումը։

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է Արցախի Հանրապետությանը բյուջետային վարկի տրամադրում՝ մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոսով։

Մասնավորապես, 2023 թվականին Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով տրամադրվելու է 144 միլիարդ դրամ վարկ՝ այս տարվա սպասվողի համեմատ 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով պակաս չափով։

Արցախին տրամադրվող աջակցության էական կրճատման տեսանկյունից բնութագրական է ՀՀ պաշտպանության նախարարության գծով 2023 թվականի համար նախատեսված պետական ծախսերի էական աճը։ Մասնավորապես, նախատեսված է 505,8 մլրդ դրամ, որը 2022 թվականի ճշտված բյուջեի համեմատ ավել է 132 մլրդ դրամով կամ 35 տոկոսով: Ընդ որում, 44-օրյա պատերազմից հետո այս ցուցանիշի տարեկան միջին աճը եղել է չնչին։

Ակնհայտ է սակայն, որ ՀՀ պաշտպանության նպատակով պետական ֆինանսավորման այս աճն իրականում չի հասնելու իր նպատակին՝ նկատի ունենալով այս եւ նախորդ տարիների թերակատարումները, օրվա իշխանության անսահման ապաշնորհությունը եւ պոպուլիստական էությունը։

Ի դեպ, նախատեսված 505,8 մլրդ դրամից ընթացիկ ծախսերը կազմում են 221 մլրդ դրամ կամ ընդհանուրի 44 տոկոսը։ Մնացած՝ 285 միլիարդ դրամի կամ 56 տոկոսի նպատակային օգտագործման իրական ռիսկերը շատ բարձր են, ասենք օրինակ՝ «փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում» եւ հայտնի այլ զավեշտալի հիմնավորումներով։

Պաշտպանության նպատակով նախատեսված եւ «խնայված» գումարներով էլ իրենց կպարգեւատրեն եւ գերշահույթներ ստանալու ակնկալիքով՝ իրենց նեղ շրջապատի գործարարներին կտրամադրեն պետական պատվերներ եւ ավելի շատ ասֆալտ «կփռեն»»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan