ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության և քաղաքական դեմագոգիայի արդյունք է. Բագրատյանը՝ Սուքիասյանի ելույթի մասին

«Վերջերս ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ-ական դարձած նախկին մի գործարար, օլիգարխ հայտարարեց. ո՞վ է ասել թե ՀՀ ռեսուրսները սահմանափակ են։ Այդպես չէ, ասում էր նա, մեր ռեսուրսներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ կարող ենք ունենալ։ Նրան կարելի էր չարձագանքել։ Բայց նկատի ունենալով, որ մի ամբողջ սերունդ կարող է զոհը դառնալ նման ոչնչով չհիմնավորված հայտարարությունների, հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ տալ։ Իհարկե, կարելի է պնդել, որ ի՞նչպես կարող ես ապացուցել 200 մլրդ թիվը։ Անշուշտ, պատգամավորը նկատի չունի այն, որ վերջին 150 տարիների ընթացքում յուրաքանչյուր 30 տարին մեկ դոլարն արժեզրկվում է միջին հաշվով 4 անգամ։ Հետևաբար, 60 տարվա ընթացքում (2082թ) այսօրվա 14 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ն ինքնաբերաբար կդառնա 200 մլրդ դոլար։ Ասելով 200 մլրդ դոլար պատգամավորը պետք է որ նկատի ունենա ՀՆԱ ֆիզիկական ծավալը այսօրվա մշտական դոլարային գներով։ Ուրեմն, խնդիրն իմաստ ունի քննել միայն այս պայմանի առկայության դեպքում։

Նախևառաջ, ռեսուրսները սահմանափակ լինելու մասին։ ՔՊ-ական պատգամավորը երևի չգիտի, որ ռեսուրսների սահմանափակ լինելը տնտեսագիտության անկյունաքարերից է։ Եթե չկա նման սահմանափակում, ապա չկա գին, չկա ծախս, չկա եկամուտ և ընդհանրապես չկա տնտեսագիտություն։ Տնտեսագիտության իմաստը սահմանափակ ռեսուրսներից առավելագույն արդյունք ստանալն է։ Ներկայումս ընդունված է ռեսուրսների հետևյալ դասակարգումը. հանքա-հումքային ռեսուրսներ, հող (ջրեր, անտառներ), կապիտալ (հիմնական կապիտալի տարրեր), տեխնոլոգիա, մարդկային ռեսուրսներ (երբեմն սրանք գումարում են)։ Չկա կենդանական աշխարհը՝ ֆաունան։ Որպես կանոն ազգային հարստության մեջ անտեսում են նաև հոգևոր, կրոնական և պատմա-մշակույթային արժեքները. դրանք համադրելի չեն։ Ինչպես տեսնում ենք, բացի վերջինից, թվարկած բոլոր ռեսուրսները սահմանափակ են, յուրաքանչյուր տվյալ պահին քանակապես չափելի։ Բայց կա մեկ այլ ռեսուրս, որը քանակապես անսահման է։ Դա փողն է։ Դրանից կարելի է տպել ինչքան ուզես։ Դրանով չափում են բոլոր վերը նշված ռեսուրսները։ Փողի պարագայում սահմանափակ է տպողների (երկրների) քանակը (դոլար, եվրո, ֆրանկ, և այդպես 19 ազատ փոխարկվող արտարժույթ)։ Այսպես, նավթը թանկանում է, դոլարը կամ եվրոն էժանացնում են ու դրանով չեզոքացնում թանկացման բացասական հետևանքները այդ նավթը ներմուծող, ազատ փոխարկելի արժեք ունեցող երկրների համար։ Փոխարկելի արժույթների սահմանափակ քանակը դրանք օգտագործող (ոչ թե տպող) երկրների համար ստեղծում է ոչ համարժեք փոխանակման ֆենոմենը, ինչը հանդիսանում է արևմուտքի առավելությունը։

Այսպես, Լիխտենշտայնի տարածքը 160 քառ կմ է, բնակչությունը 38 հազ մարդ, ՀՆԱ-ն 6.5 մլրդ դոլար, իսկ մեկ շնչիհն՝ մոտ 160 հազ դոլար։ Դա 34 անգամ ավել է, քան Հայաստանում։ Ի՞նչ է, լիխտենշտայնցին 34 անգամ հայից ավե՞լ է աշխատում։ Երբե՝ք։ Նա օգտվում է ոչ համարժեք փոխանակման առավելությունից։ Նա ապահով է, օգտագործում է իր համար կայուն, իսկ ուրիշների համար անկայուն արտարժույթ։ Հիմա կար՞ող է Հայաստանը Լիխտենշտայնի նման դառնալ։ Ոչ։ Ի՞նչու։ Հայաստանը հավաքական Արևմուտքում չէ և չի էլ կարող լինել։ Հայաստանը չունի անհավասար փոխանակումից օգտվելու իրավունք (այլապես Արևմուտքը Արևմուտք չէր լինի)։

Վերը նշված ռեսուրսների գումարային մեծությունը, մեր մոտեցմամբ, կազմում է երկրի ազգային հարստությունը (ԱՀ)։ ՀՀ ԱՀ այսօրվա գներով 91.8 մլրդ դոլար է։ Դրանից 51-ը մարդկային ռեսուրներն են (միջին “գինը” 18 հազ. դոլար), 0.7 մլրդ-ը տեխնոլոգիաները, 1.8 մլրդ դոլարը ջուրն է, 15 մլրդ դոլար հանքա-հումքային ռեսուրսներն են, 1.5 մլրդ դոլար անտառներն են, 0.8 մլրդ դոլար հողն է, 12 մլրդ դոլար բնակարանային ֆոնդն է, արտադրական ու օֆիսային տարածքները, 6 մլրդ դոլար ենթակառուցվածքներն են, 3 մլրդ դոլար պահուստներն են։ Գոյություն ունի էմպիրիկ հաշվարկի գործակից, ինչը բնորոշում է ԱՀ և ՀՆԱ պոտենցիալ մակարդակի միջև եղած կապը։ ՀՀ նման երկրների համար այն 3.5-4 է, զարգացած երկրների համար՝ 8-10, իսկ բոլորովին հետամնաց երկրների համար՝ 2.5-3։ Գործում է տնտեսական զարգացմանը զուգահեռ կապիտալի սահմանային արտադրողականության նվազման օրենքը։ Այստեղից բխում է, որ ԱՀ ներկայիս ծավալի պարագայում ՀՆԱ պոտենցիալ մակարդակը 25 մլրդ դոլար է (փաստացի՝ 14 մլրդ դոլար)։ 200 մլրդ դոլարի մասին խոսք լինել չի կարող։ Որպեսզի այսօրվա գներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ ունենանք, ապա մեր ԱՀ-ն պետք է լինի առնվազն 800 մլրդ դոլար։ Սա իր հերթին անհնարին է ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունքում ՀՀ-ն անընդհատ մարդիկ, հողեր ու ջրի աղբյուրներ է կորցնում, այլև ՀՀ-ն իր աշխարհքաղաքական դիրքով մտնում է անհավասար փոխանակության գոտի։ Հայկական որոշ կարճամիտների կարծիքներն առ այն, որ Արևմուտքին քծնելով կարող ենք գլոբալ փոխանակության մեջ մտնել նրանց կողմից անհիմն են, քանզի նույն ԵՄ անդամ արևելյան Եվրոպայի երկրներն առայժմ չեն արտոնվել նման հնարավորությունից օգտվելու համար։

Արևմուտքն իր հերթին մեծ խնդիրների առաջ է կանգնած։ Աշխարհի ԱՀ-ն կազմում է 900 տրլն դոլար, որից 460-ը հանքահումքային ռեսուրներն են, 220-ը՝ մարդկային ռեսուրսներն են, մնացածը տեխնոլոգիաներն են, շինությունները, հողը (առանց Անտարկտիդայի), ջրերը և այլն։ 2021թ աշխարհի ՀՆԱ-ն 96.1 տրլն դոլար էր։ Եվ այդ հարստությունը ներկայումս չի ավելանում։ Մասնավորապես, հանքահումքային ռեսուրսների տարեկան մինչև1.5%-ի սպառման պարագայում մարդկային ռեսուրսների ու կապիտալի աճը չի փոխհատուցում հումքի “կորուստը”։ Արևմուտքին մնում է ուժեղացնել անհավասար փոխանակումը։ Այս պայմաններում գլոբալ տնտեսության մեջ ՀՀ-ն ամենաշատը կարող է մտածել իր դիրքերի չվատացման և ոչ թե բարելավման մասին։ Իմիջիայլոց, եթե ՀՀ բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 0.3%-ը, ապա ԱՀ-նը՝ 0.1% -ը։

Այսպիսով, վերը նշված ներկայումս ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության և քաղաքական դեմագոգիայի արդյունք է ու ոչ մի աղերս չունի տնտեսագիտության հետ»։

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan