Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել»
29
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
«Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ-ի դիմաց ակցիա կանցկանի Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք. Վարդան Ոսկանյան Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից «Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ». Արտակ Զաքարյան Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ Ֆիզկուլտ ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կենտրոնում․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց կա․ ՌԴ ԱԳՆ Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ի՞նչ ունենք մենք էսօր` ի դեմս 2018 թ. իշխանությունը գրոհած մշակութակիրների․ Լիլիթ Բլեյան Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. Տեսանյութ Լուկաշենկոն մարտի 31-ին ուղերձով կդիմի Բելառուսի ժողովրդին Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով. «Զարթոնք»-ը դիմել է դատախազություն Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը կիսվել է 2019 թվականին Գառնի կատարած այցի լուսանկարներով «Սուրմալու»-ն փակ կմնա, խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել, ստուգումները շարունակվում են

Նիկոլ Փաշինյանը և իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը. ՀՅԴ

Վճռականորեն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում տեղ գտած խիստ վտանգավոր եւ հակազգային դիրքորոշումներն ու մոտեցումները, եւ այդ հիմքով Պրահայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորովածութիյունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ կենտրոնական գրասենյակը:

«Վճռականօրէն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելոյթներում տեղ գտած խիստ վտանգաւոր եւ հակազգային դիրքորոշումներն ու մօտեցումները, եւ այդ հիմքով Պրահայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցութիւնների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։

Յայտարարում ենք.

– ՀՀ վարչապետը եւ իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը եւ չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայութեան անունից ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի շահերը։

– Միջազգային իրաւունքի սկզբունքների եւ նորմերի կոպիտ ոտնահարմամբ, մասնաւորապէս ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի կիրառման, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից բացայայտ ագրեսիայի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնագրաւման պայմաններում՝ սահմանազատման եւ սահմանագծման ուղղութեամբ ցանկացած գործընթացի նախաձեռնում եւ իրականացում անընդունելի է։

– Արցախն իր ինքնիշխանութիւնը հռչակել է միջազգային եւ ներպետական իրաւական կառուցակարգերին համապատասխան եւ այն սակարկման ենթակայ չէ։

– Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ պարագայում չի կարող հրաժարուել Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ինքնորոշման իրաւունքի երաշխաւորի կարգավիճակից։ Նման քայլը անխուսափելիօրէն կը յանգեցնի Արցախի հայաթափմանն ու արցախահայութեան հայրենազրկմանը։

Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաւատարիմ կը մնան իրենց ստանձնած մանդատին ու պարտաւորութիւններին եւ հետեւողական կը լինեն հռչակուած սկզբունքների հիման վրայ Արցախի հիմնախնդրի կարգաւորման հարցում։

Կո՛չ ենք ուղղում հայ ժողովրդին չտրուել իշխանութեան կողմից սերմանուող պարտուողական տրամադրութիւններին, չյուսահատուել, համախմբուել ազգային ուժերի շուրջ եւ բեկում մտցնել իրավիճակի մէջ։ Դա ենթադրում է արմատական փոփոխութիւններ երեք հիմնական ուղղութիւններով.

ա) Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումով համահայկական զօրաշարժի իրականացում,

բ) պաշտպանութեան եւ անվտանգութեան հրատապ խնդիրների լուծում,

գ) կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութեան ապահովում:

Այս առաջնահերթ խնդիրների լուծումը հնարաւոր է միայն ժողովրդի վստահութիւնը վայելող ազգային համաձայնութեան նոր կառավարութեան ձեւաւորման դէպքում։

Մենք վճռական ենք, յստակ պատկերացնում ենք մեր անելիքները եւ կոչ ենք անում միասնական պայքարի։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

8 Հոկտեմբեր, 2022 թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan