ՀՀ ԱԺ-ն հերքում է լուրերը, թե Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի բուֆետ- ճաշարանի բարեկարգման համար

Դիտել նաև
Գնաճ՝ ծառայությունների ոլորտում. առաջատարն Էջմիածինը և Հրազդանն են
Տնտեսությունը բախվել է անվտանգային նոր ռիսկերի
Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավել բնակիչ ունեցող գյուղերում
Պարադոքս՝ տնտեսական աճ աղքատության աճին զուգահեռ․ Սուրեն Պարսյան
Ի հեճուկս կառավարության և ԿԲ-ի բարձրագոչ հայտարարությունների՝ Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ճգնաժամը շարունակվում է
Լրատվամիջոցներում հոկտեմբերի 6-ին տարածված այն տեղեկատվությունը, թե Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովին՝ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովը:
«Տեղեկացնում ենք, որ Կառավարության 06.10.2022թ. նիստում ներկայացված նախագծով ԱԺ աշխատակազմն իրականացնելու է 2022 թ. պետական բյուջեով Ազգային ժողովի հատկացումների հոդվածային վերաբաշխում՝ ժամանակավորապես ազատ միջոցներն ուղղելով բուֆետ-ճաշարանի բարեկարգման աշխատանքների իրականացման և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ համարվող ծախսերի ֆինանսավորմանը։
Հայտնում ենք, որ ԱԺ-ի կողմից իրականացվող վերաբաշխումը պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնում»,- նշված է հաղորդագրության մեջ: