Իրանում ուժգին երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1127-ի

Դիտել նաև
«Եթե Փաշինյանն ինքը թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ հանձնի հայկական տարածքի մի մասը, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա». ВЗГЛЯД
Մեր պատասխանը շատ կոշտ կլինի․ Իրանի ԱԳ նախարար
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Իրանի ՊՆ-ն հաստատել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակման տեղեկությունը
Իրանի հյուսիս-արևմտյան նահանգում տեղի ունեցած 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 1100-ը, հայտնել է առողջապահության ոլորտի պաշտոնյան: Իրանի պետական հեռուստատեսության հետ զրույցում առողջապահության նախարարության խոսնակ Մոջթաբա Խալեդին ասել է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 1127 մարդ, գրում է albawaba.com-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Խոյ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 807 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժին հաջորդել է ավելի քան 30 հետցնցում՝ 4 բալից պակաս ուժգնությամբ: Խալեդիի խոսքով՝ վիրավորներից շատերը տեղափոխվել են նահանգի հիվանդանոցներ:
Իրանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և վերջին տարիներին բազմաթիվ աղետալի երկրաշարժեր է տեսել։