«Մահ Ամերիկային»՝ Իրանի մեջլիսում. անկարգությունների համար մեղադրանք՝ սիոնիստներին ու դավաճաններին. Տեսանյութ
«Մահ Ամերիկային» կոչերով է ավարտվել Իրանի հոգևոր առաջնորդի ելույթը մեջլիսում: Խամենեին երկրում սկսված հակակառավարական ցույցերի համար մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին: Ըստ նրա՝ այդ երկրները չեն կարողանում հանդուրժել, որ, չնայած պատժամիջոցներին, Իրանը զարգանում է: