Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Խնդիր 1

Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։ Սա խնդիր է, որը պետք է արագ ու գրագետ լուծել։

Խնդիր 2

Հարցը խաղաղության կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մեջ չէ։ Սխալ է նարատիվը, թե թուղթ ստորագրելը դավաճանություն է, չստորագրելը՝ հայրենասիրություն։ Այս հարցի շուրջ չպետք է բաժանվել հակադիր ճամբարների։ Սա հակապետական շեշտադրում է։ Հարցը փաստաթղթերի բովանդակությա´ն մեջ է։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ից հետո հասունացել է նոր փաստաթղթի (կամ՝ փաստաթղթերի) անհրաժեշտությունը, որը կկարգավորի այս ժամանակահատվածում քննարկված և հասունացած խնդիրները։ Պետք չէ´ վախենալ փաստաթղթից, պետք է աշխատել դրա բովանդակությա´ն և երաշխիքների´ վրա։ Ո՞վ է ասել, որ այս պայմաններում ու այսօրվա համաշխարհային անկայունության պայմաններում փաստաթղթեր մեզ պետք չեն։

Խնդիր 3

Պայմանագրից հետո հնարավո՞ր է պատերազմ։ Ե´վ պատերազմն է հնարավոր, և´ խաղաղությունը։ Դա կախված է պայմանագրի թե´ բովանդակությունից, թե´ երաշխավորներից։ Եթե իրական հողի վրա չեղան իրական երաշխիքներ, ապա Ադրբեջանը հաջորդ օրն իսկ  կարող է սկսել ռազմական գործողություններ՝ ցանկացած պատրվակով։
Ավելի պարզ. եթե 44-օրյա պատերազմը դադարեցնելու թուղթը ստորագրվեր, պայմանական ասած, Մոզամբիկի միջնորդությամբ, ապա ռուսական զորքը հաշվված ժամերի ընթացքում չէր լինի Արցախում, և Ադրբեջանը կշարունակեր իր հաղթարշավը։ Ասել է թե՝ մենք անվերջ կսպասեինք «սկանդինավյան խաղաղապահներին»։
Հիմա նույն վիճակն է. կուտակվել են նոր հարցեր, նոր խնդիրներ, որոնք ունեն պայմանագրային կարգավորման անհրաժեշտություն։ Եթե մենք ընտրենք այն տարբերակը, որը պիտի երաշխավորեն վիրտուալ խաղաղապահները, ապա մենք կհայտնվենք աղետի մեջ։  Ավելին, եթե մենք ընտրենք պայմանագրի ստորագրման մի տարբերակ, որը լուրջ դժգոհություն կառաջացնի իրական հողի վրա իրական հնարավորություններ ունեցող Ռուսաստանի և Իրանի մոտ, ապա մենք ինքներս մեզ կտանենք աղետալի պատերազմի։

Խնդիր 4

Փրկել Նիկոլի՞ն, թե՞ Հայաստանը։ Այս հարցը պետության ճակատագրի և այստեղ ապրող մեր ընտանիքների անվտանգության  տեսանկյունից առանցքայիններից մեկն է։ Հարցին պետք է շատ լուրջ վերաբերվել, այն ունի կարևոր նրբություններ։
Ճիշտ հարցադրումը հետևյալն է. պետք է փրկել և´ Նիկոլին, և´ Հայաստանը։ Մնացածը էմոցիաներ են։ Այս պահի համար լավագույն լուծումը առաջարկված է. անվտանգության երաշխիքներով մասնակի իշխանափոխություն։ Սրա իրավունքը վերապահված խորհրդարանական մեծամասնությանը (նրանք պետք է հասկանան, որ անգործության դեպքում նաև իրենք են ստանձնում վատ զարգացումների պատասխանատվությունը)։ Սա էապես կհանգստացնի մթնոլորտը երկրում, կվերացնի շատ բարիկադներ։ Սա հնարավորություն կտա ներգրավել նոր հանրային շրջանակներ՝ մեր ընդհանուր խնդիրների վրա աշխատանքի շուրջ։ Թույլ կտա՝ նոր գաղափարներով ինտենսիվացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի հետ, նոր շունչ կհաղորդի խաղաղ բանակցություններին։

Խնդիր 5

Նախկին նախագահների և Վեհափառի ձևաչափը կարող է դառնալ համերաշխության կարգախոսով երկրում խորքային փոփոխությունների «տրիգերը»։ Նրանցից սա է ակնկալվում, ոչ ավելին։
Մյուս կողմից, ողջ հարգանքով հանդերձ, մի ողջ երկիր չի կարող կախված լինել այդ ձևաչափի ելքից։ Մի կողմից պետք է մեծացնել հանրային ճնշումն այդ ձևաչափի վրա՝ հասկացնելով, որ սա մասնավոր խնդիր չէ, և հանրությունը կոնկրետ քայլեր է պահանջում,    իսկ մյուս կողմից պետք է պատրաստ լինել այդ ձևաչափի ձախողման դեպքում հանրային ա´յլ պրոցեսների գեներացման և պատասխանատվության ստանձնման։

Խնդիր  6

Հայաստանի համառոտ օրակարգն այսպիսին է.

1. Փոփոխություններ՝ ԱԺ մեծամասնության մասնակցությամբ։ Աշխատանքային կոնսուլտացիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը ձևավորում է նոր կառավարություն։
2. Վստահության և նոր գաղափարների վրա ինտենսիվ բանակցություններ՝ Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ
3. Միջնորդների օգնությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների շարունակում, կուտակված մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերում։
4. Իրական հողի վրա ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման իրական մեխանիզմների ապահովում։
5. Բանակի մարտունակության, սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների հրատապ փաթեթ՝ հաշվի առնելով բոլոր առկա խնդիրները, համագործակցելով պատերազմից հետո այս ոլորտում ձևավորված հանրային ակտիվ կառույցների հետ։
6. Հայաստանի և Արցախի հետպատերազմյան վերականգնման փուլ։

Եթե մենք կարողացանք այս պարզ կետերըհնարավորինս մատչելի ներկայացնել հանրությանը, ապա կստանանք անհրաժեշտ աջակցություն։ Այդ դեպքում կունենանք շանս՝ խուսափելու վատագույնից։ Այս պահին պետք է ընդունենք, որ առայժմ չենք կարողանում դա անել։ Եվ հանրային գործիչների առկա սոլիդ, գրագետ ցանկից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն ազնվորեն հարցնի՝ ինչո՞ւ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan