Մերկելը կոչ է արել ՌԴ մասնակցությամբ ստեղծել անվտանգության համաեվրոպական ճարտարապետություն
Դիտել նաև
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալու
Թրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին
Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն
Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ չի լինի․ Պեսկով
Ըստ հրեա քաղաքագետի դավադրության տեսության՝ Սիրիան և Ուկրաինան փոխանակման առարկա են դարձել Պուտինի և Թրամփի միջև
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ռուսաստանի մասնակցությամբ համաեվրոպական անվտանգության ճարտարապետության ձևավորման անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա հայտարարել է Գոսլար քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է տեղական N-tv հեռուստաալիքը:
Քննադատելով Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիան՝ նախկին կանցլերը միաժամանակ ընդգծել է, որ եթե նույնիսկ դրա համար զսպվածություն պահանջվի, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը «Ռուսաստանի մասնակցությամբ եվրոպական անվտանգության միասնական ճարտարապետության վրա»։
Քաղաքական գործիչը համոզված է, որ քանի դեռ Եվրոպան նման համաձայնության չի եկել Ռուսաստանի հետ, ներկայիս առճակատումը չի ավարտվի։
Ինչ վերաբերում է բուն Գերմանիայի դիրքորոշմանը, ապա նրա կարծիքով` երկիրը ներկայում «դժգոհության պատճառ չունի»։ Նա հայտարարեց, որ հասարակ քաղաքացիների կյանքը վատացել է փետրվարի 24-ից հետո։ Բայց, միևնույն ժամանակ, բավարար կամք դրսևորելով` այս ճգնաժամը նույնպես կարելի է հաղթահարել։
Աղբյուր՝ armeniasputnik.am