Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար Ի՞նչ է տեղի ունենում փոխարժեքների հետ. Տարադրամը կրկին էժանանում է

«Թշնամին նստած է 4 կմ հեռավորության վրա՝ ուղիղ նրա նշանառության տակ ենք». Կախակն գյուղի վարչական ղեկավար

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին այցելելէին Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի թիրախավորած խաղաղ բնակավայրերի ավերածություններն ու հարձակման հետևանքները: Թեպետ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները չեն այցելել մարզի սահմանամերձ Կախակն գյուղ, և վարչական ղեկավար Աշոտ Վաթյանը նրանց իրավիճակը ներկայացնելու հնարավորություն չի ունեցել, սակայն կարծում է, որ նման այցերը դրական կարող են ազդել ընդհանուր իրավիճակի վրա։

168.am-ի հետ զրույցում Աշոտ Վաթյանը նաև ասաց, որ թշնամու հարձակման հետևանքով մարդկանց մի մասը խուճապի մեջ է հայտնվել, փորձում են նրանց հետ աշխատանքներ տանել, հանգստացնել։ «Մեր գյուղից 30-35 ընտանիք տեղահանվել էին, մի քանիսը երեկ վերադարձել են։ Ուզում են դպրոցն արդեն բացել, աշխատի, որ երեխաները գան դպրոց։ Տեսնենք՝ ինչպես կլինի, պետք է հանգստացնենք ժողովրդին։

Ընտանիքներ կային, որ տեղափոխվել էին, ու իրենց երեխաներին տվյալ տարածքի դպրոցն էին ուղարկում, իսկ մնացածներն օնլայն էին դասերն անում։ Հիմա որ բացենք, ինձ թվում է՝ կվերադառնան։ Երեկ 5-8 երեխա է վերադարձել գյուղ, աշխատում ենք հետ կանչենք, բայց դե խուճապը կա, մարդիկ անհանգիստ են»,-նշեց Աշոտ Վաթյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ ավելի շատ խուճապի են մատնվել այն փաստից, որ երբեք թշնամուն այդքան մոտ չեն տեսել գյուղին, հիմա գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա է ու զբաղեցնում է բոլոր բարձունքները։ «1990-ականներին ժողովուրդը հանգիստ էր, կոնկրետ այս հատվածի մասին եմ ասում։ Այդ ժամանակ թուրքը մեր գյուղի վերևում նստած չէր, իսկ հիմա թշնամին նստած է 4 կմ հեռավորության վրա, և մենք ուղիղ նրա նշանառության տակ ենք։ Բարձունքներն ամբողջությամբ նրա հսկողության տակ են»,-հավելեց մեր զրուցակիցը։ Միաժամանակ նա ասաց, որ այս պահին գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնում է մեկ հոգի, այն էլ ֆերմեր է, մնացածը փորձում են անվտանգության հարցեր լուծել, նրանց այդ աշխատանքները չեն հետաքրքրում։ «Ժողովուրդն այնպիսի վիճակի մեջ է, որ ո՞վ է զբաղվում գյուղատնտեսությամբ։ Ոչ մի բան էլ չեն անում»,-եզրափակեց Աշոտ Վաթյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանը կրկին հարձակվել էր Հայաստանի ինքնիշխան հանրապետության սահմանների վրա, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Ադրբեջանի հարձակումից հետո, Նիկոլ Փաշինյանը նախ նույն օրը երեկոյան թվիթերյան իր էջում էր գրառում կատարել սահմանամերձ վայրերում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին։ Երեկ էլ Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով սեպտեմբերի 28-ին սահմանին տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին՝ ի լուր բոլորի ասել էր. «Ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ դա կլինի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս առաջարկներին նախ արձագանքել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, շեշտելով, որ գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով:

«Մենք հանդես ենք գալիս երեք երկրների միջև կնքված հայտարարությունների լիարժեք և անխափան կատարման օգտին: Այնտեղ կա և՛ տեսություն, և գործնական աշխատանք: Կատարվածի արձանագրում և ապագայի ծրագրեր: Դրանով իսկ դրանք հանդիսանում են իրական և ոչ թե երևակայական ճանապարհային քարտեզ»: Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, թե «քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման բարենպաստ պայմաններ ստեղծելուն նպաստելու համար: Մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան և ընդհանուր առմամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ներառյալ՝ համապատասխան պայմանագրի կնքումը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan