Մակրոնն առաջարկել է ստեղծել եվրոգոտու խորհրդարան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է բարեփոխել Եվրամիութունը և հայտարարել է, որ 2018 թվականին եվրոպացիները կկարողանան քննարկել առաջիկա փոփոխությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Աթենք այցի ընթացքում նա, մասնավորապես, առաջարկել է ստեղծել եվրոգոտու խորհրդարան և դրա անդամներին ընտրել միասնական եվրոպական ցանկով:
«Ես առաջարկում եմ Եվրոպայի ապագայի «ճանապարհային քարտեզ»: Ես առաջարկում եմ նոր մեթոդ, երբ չեն քննարկի նոր Եվրոպան միայն փակ դռների հետևում: Մեզ պետք է նոր նպատակներ դնել 2018 թվականին բոլոր երկրներում, և ժողովուրդները կքննարկեն, թե ինչ Եվրոպա են նրանք ցանկանում: Վեց ամսվա ընթացքում կլինեն քաղաքացիների հավաքներ, և հեռանկարում կստեղծվեն համատեղ ցանկեր Եվրոպայում ընտրությունների համար և եվրոգոտում խորհրդարան»,- ասել է Մակրոնը՝ նշելով Եվրոպայի անհաջողությունները:
Աղբյուրը` Politik.am